- 23/02/2023
Բախմուտն օպերատիվ շրջապատման մեջ է (Քարտեզ)
Դատելով վերջին տեղեկությունների, ուկրաինական կազմավորումները նահանջել են Բերխովկայից, և բնակավայրն անցել է «Վագների» գրոհային ջոկատների լիակատար վերահսկողության տակ։ Գյուղը մաքրվում է:
Գյուղի համար մարտերը շարունակվում են վերջին օրերին, իսկ երեկ «վագներականները» Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումները մղել են դեպի արեւմտյան ծայրամասեր։ Գիշերը ուկրաինական ստորաբաժանումները մեկնել են Դուբովո-Վասիլևկա և Յագոդնոե:
Այժմ շարունակվում է գրոհը Յագոդնոյե գյուղի վրա, որտեղ Ուկրաինայի Զինված ուժերը մեկ օր առաջ համալրումներ են տեղափոխել։ Այս պահին բախումները շարունակվում են Բախմուտի տնկարանի մոտ, որտեղ խրամատավորվել են են ուկրաինացի դեսանտայինները։
Բերխովկայի ազատագրումը (քարտեզում) ռուսական ուժերին հնարավորություն է տալիս հրետանային կրակի տակ պահել դեպի Բախմուտ տանող վերջին ճանապարհը Չասի Յարից` Արտյոմովսկոյեի հատվածում: Նաեւ, այս հատվածում արդեն բնակելի գոտիներ չկան, ուկրաինական ուժերը ստիպված են լինելու պաշտպանություն կազմակերպել բաց դաշտում, որի պարագայում ռուսական հրետանային եւ զրաահտեխնիկայի առավելությունն իրենը կասի: Միաժամանա, Բերխովկայում ազատված ուժերը մեծացնելու են ճնշումը մոտակա Դուբովո-Վասիլևկայի և Յագոդնոեի վրա, եւ վերւինիս գրավմ,ան դեպքում Բախմուտի օպերատիվ շրջապատումը շատ ավելի ընգծված տեսք կստանա:
Այժմ Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատարությունն իր ողջ ուժով փորձում է պահել Յագոդնոյե գիծը՝ Բախմուտում գտնվող Ստուպկայի շրջանը, մինչև Չասի Յարում կառուցվի պաշտպանության նոր գիծ։ Բոգդանովկայում ամրոցներ են պատրաստում քաղաքը պաշտպանելու համար։
Ռուսական զորքերը հետախուզություն են իրականացրել նաև Զալիզնյանսկոյե-Վասյուկովկա գծում մարտերում։ Կիևում վախենում են այս հատվածում պաշտպանության ճեղքումներից և ինչպես Բախմուտի, այնպես էլ ավելի հյուսիս`Սեվերսկի ագլոմերացիայի թիկունք ռուսական ուժերի դուրս գալուց: