• 25/02/2023

«Արցախն Ադրբեջան է, եւ վերջ» ազգավաճառքի վերջին արարը

«Արցախն Ադրբեջան է, եւ վերջ» ազգավաճառքի վերջին արարը

Այս­պի­սով, շրջա­նա­ռու­թյան մեջ հայտն­վեց նա­եւ փաս­տա­թուղ­թը, թե ինչ են Ա­լի­եւն ու Նի­կո­լը քննար­կել Մյուն­խե­նում՝ պետ­քար­տու­ղար Բլին­քե­նի «կոնտ­րո­լի» տակ: Ու ա­սել, թե դրա­նում ինչ-որ անս­պա­սե­լի, ա­նակն­կա­լա­յին դե­տալ­ներ կան, սխալ կլի­ներ:

Ա­ՄԵՆ ԻՆՉ ԿԱԽ­ՎԱԾ Է ԱՐ­ՑԱ­ԽԻՑ

Փաս­տա­թուղ­թը, ո­րի բնօ­րի­նա­կը եւ թարգ­ման­չա­կան տար­բե­րա­կը ներ­կա­յաց­րեց Ար­մեն Ա­շո­տյա­նը, կոչ­վում է՝ «Հա­յաս­տան-Ադրբե­ջան խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի բա­նակ­ցու­թյուն­նե­րի մեկ­նարկ»: Սա ար­դեն իսկ հար­ցե­րի տե­ղիք տա­լիս է: Այ­սինքն, ե­թե նոր մի­այն «բա­նակ­ցությ­ուն­նե­րի մեկ­նարկ» է տրվում, մին­չեւ հի­մա ին­չո՞վ է­ին զբաղ­ված: Չնա­յած, այս հար­ցի պա­տաս­խանն աչ­քի ա­ռաջ է: Մինչ այդ, հիմ­նա­կա­նում քննարկ­վել է «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» այն տար­բե­րա­կը, ո­րը «եռակողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի» հի­ման վրա ա­ռա­ջար­կել է Ռու­սաս­տա­նը: Մյուս ուղ­ղու­թյամբ, այն է՝ «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փի» շրջա­նակ­նե­րում հիմ­նա­կա­նում քննարկ­վում է­ին «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծի թե­զեր, ո­րոնք պետք է կա­մաց-կա­մաց շրջան­ցե­ին «եռա­կողմ պա­յմա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի» ար­դեն հստա­կեց­ված դե­տալ­նե­րը եւ դառ­նա­յին ա­րեւմ­տյան մո­դե­լով պայ­մա­նագ­րի հիմք:

Նախ, ին­չի՞ մա­սին է խոս­քը: Ըստ ներ­կա­յաց­ված փաս­տաթղ­թի, հիմք է դրվում մի գոր­ծըն­թա­ցի, ո­րը պետք է հասց­նի այն­պի­սի մի «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի», ո­րը նա­խա­տե­սում է Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի կող­մից փո­խա­դարձ տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան ճա­նա­չու­մը, ո­րի հիմ­քը, հաս­կա­նա­լի է, կդառ­նա Ալ­մա-Ա­թա­յի հայտ­նի հռչա­կա­գի­րը: Բա­ցի այդ, նա­խա­տես­վում է պայ­մա­նագ­րում նե­րա­ռել հոդ­ված «Ղա­րա­բա­ղի հա­յե­րի անվ­տան­գու­թյան եւ ի­րա­վունք­նե­րի մա­սին, ո­րը կհա­մա­պա­տաս­խա­նի Ադր­բե­ջա­նի Սահ­մա­նադ­րու­թյանն ու նրա մի­ջազ­գա­յին պար­տա­վո­րու­թյուն­նե­րին»: Այ­սինքն, դրա­նով Հա­յաս­տա­նը Ար­ցա­խը վերջ­նա­կա­նա­պես կճա­նա­չի Ադր­բե­ջա­նի մա­ս, ին­չը մինչ այս չի ա­րել ՀՀ եւ ոչ մի իշ­խա­նու­թյուն, այդ թվում՝ Ա­ռա­ջին հան­րա­պե­տու­թյան եւ ԽՍՀՄ-ի օ­րոք: Ըստ այդմ, Ադր­բե­ջա­նը պետք է բա­նակ­ցի «Ղա­րա­բա­ղի հա­յե­րի ո­րոշ­ված ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի» հետ, ընդ ո­րում, նա­եւ ԵՄ-ի եւ Ե­ԱՀԿ-ի ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի բարձր հանձ­նա­կա­տա­րի ներգ­րավ­մամբ: Իսկ ԵՄ-ն՝ «Կու­նե­նա Ղա­րա­բա­ղի հա­յե­րի հետ շփում­ներ տե­ղում կամ տա­րա­ծաշր­ջա­նում»:

Փոր­ձենք «մար­սել»: Այս ա­մե­նը նշա­նա­կում է հե­տե­ւյա­լը՝ ոչ մի Ռու­սաս­տան, ինչ­քան էլ որ ՌԴ խա­ղա­ղա­պահ­ներն այ­ստեղ գտնվե­լու դեռ եր­կու­սու­կես տար­վա ժամ­կետ ու­նեն: Ընդ ո­րում, ե­րե­ւի հաս­կա­նում են, որ խա­ղա­ղա­պահ­նե­րը ոչ մի ԵՄ-ի էլ Ար­ցախ չեն թող­նե­լու, եւ դրա հա­մար « Ղա­րա­բա­ղի հա­յե­րի հետ ԵՄ-ի շփում­նե­րի» բլո­կում նե­րա­ռել են «կամ տա­րա­ծաշր­ջա­նում» մո­տե­ցու­մը: Բայց լավ, ե­թե «Ղա­րա­բա­ղի հա­յե­րը» պետք է ու­ղիղ «բա­նակ­ցեն» Ադր­բե­ջա­նի հետ, էլ ո՞րն է ԵՄ-ին խառ­նե­լու ի­մաս­տը: Նման է նրան, որ մի կող­մից, ԵՄ-ն պետք է փոր­ձի հա­մո­զել « Ղա­րա­բա­ղի հա­յե­րին», թե ա­մեն ինչ լավ է, բայց ա­մե­նա­կա­րե­ւո­րը, որ այս­պի­սով փոր­ձում են բո­լո­րի գի­տակ­ցու­թյան մեջ նե­րա­ռել այն միտ­քը, որ ռուս­ներն այս հար­ցի մեջ չկան, «գոր­ծի գլխին» ԵՄ-ն է կանգ­նած: Թե­րեւս, այդ դե­րը կվե­րա­պա­հեն այն «քա­ղաք­ացի­ա­կան դի­տորդ­նե­րին», ո­րոնց ար­դեն բե­րել են Հա­յաս­տան:

Մեկ հարց եւս. իսկ ի՞նչ ա­սել է «Ղա­րա­բա­ղի հա­յե­րի ո­րոշ­ված ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ»: Ով­քե՞ր են դրանք, կամ ո՞վ է ո­րո­շո­ղը, թե հենց սրանք-սրանք են «որոշ­ված ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը»: Ա­սենք, կա­րո՞ղ է այն­պես լի­նել, որ Նի­կո­լը, որ­պես տվյալ փաս­տաթղ­թի կողմ, ա­սի, որ ինքն է ո­րո­շո­ղը ««Ղա­րա­բա­ղի հա­յե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին»: Կամ մի­գու­ցե Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա՞նն է ո­րո­շո­ղը: Բայց երբ խո­սում ենք «Ղա­րա­բա­ղի հա­յե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ» տեր­մի­նա­բա­նու­թյամբ, ա­պա դա նշա­նա­կում է, որ ար­ցա­խյան ներ­կա բո­լոր պաշ­տոն­ներն առ ո­չինչ են դառ­նում, բո­լոր պաշ­տո­նյա­նե­րը դառ­նում են շար­քա­յին «Ղա­րա­բա­ղի հա­յեր», եւ այդ դեպ­քում Ա­րա­յի­կը եւ նույ­նիսկ Ար­ցա­խի ԱԺ-ն ին­չի՞ հի­ման վրա կա­րող են «որոշ­ված ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ» նշա­նա­կել: Թե՞ Ա­րա­յի­կը ինչ-որ մարդ­կանց, այդ թվում՝ Նի­կո­լի ա­սած­նե­րին կհռչա­կի «որոշ­ված ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ», իսկ Ա­լի­ե­ւը կհա­մա­ձայ­նի նրանց հետ բա­նակ­ցել: Օ­րի­նակ, Բա­բա­յան Սա­մոն ե­թե նշա­նակ­վի բա­նակ­ցող, մի՞թե Ա­լի­ե­ւը կմեր­ժի: Չէ՞ որ նա­եւ Ար­ցա­խի նախ­կին ԱԽՔ-ին է պար­տա­կան, որ 44-օրյա պա­տե­րազ­մում կա­րո­ղա­ցավ այդ­քան տա­րածք գրա­վել:

Բայց ինչ­քան էլ որ Նի­կոլն ու Ա­լի­ե­ւը Բլին­քե­նի ցու­ցու­մով ինչ-որ բա­ներ են պայ­մա­նա­վոր­վել, սա­կայն, ինչ­պես բազ­միցս ա­սել ենք, դա մաս­նա­վո­րա­պես Ար­ցա­խի մա­սով ո­րե­ւէ բան չի տա­լու, քա­նի դեռ չկա ար­ցա­խա­հա­յու­թյան հստակ ո­րո­շու­մը: Ա­վե­լի կոնկ­րետ, այդ ո­րո­շու­մըեր­կու հա­մազ­գա­յին հան­րա­հա­վաք­նե­րում, ԱՀ ԱԺ հա­մա­պա­տաս­խան հայ­տա­րա­րու­թյու­ննե­րով ար­դեն ֆիքս­վել է, եւ ե­թե հի­մա Ա­րա­յի­կը ո­րո­շի այդ փաս­տին դեմ գնալ, ա­պա նախ պետք է կա­րո­ղա­նա հե­տո­ղոր­մյա ա­նել այդ բո­լոր հայ­տա­րա­րու­թյուն-որո­շում­նե­րը:

ՎԱ­ՇԻՆԳ­ՏՈ­ՆԸ ՓՈՐ­ՁՈՒՄ Է Ա­ՐԱ­ԳԱՑ­ՆԵԼ

Բայց նախ նա­եւ այս փաստն աչ­քից բաց չթող­նենք: Պետ­դե­պար­տա­մեն­տի խոս­նակ Նեդ Փրայ­սը ե­րեկ հայ­տա­րա­րեց, որ Բրյու­սե­լում պետք է կա­յա­նա Ա­լի­ե­ւի եւ Նի­կո­լի եւս մեկ հան­դի­պում: Բնա­կա­նա­բար՝ Մյուն­խե­նի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի հի­ման վրա: Ընդ ո­րում, այդ հայ­տա­րա­րու­թյու­նը ցույց տվեց, որ Վա­շինգ­տոնն ար­դեն մի­ան­գա­մայն «բաց» է խա­ղում: Ըստ խոս­նա­կի, Մյուն­խե­նի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը՝ «Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րի հետ ե­ռա­կողմ ներգ­րավ­վա­ծու­թյան ար­դյունք են, նա­եւ աշ­խա­տան­քի, որ Եվ­րա­մի­ու­թյունն է ա­րել է իր դի­վա­նա­գի­տա­կան ջան­քե­րով, եւ ին­չը մենք հույս ու­նենք տես­նել, երբ կող­մերն ա­ռա­ջի­կա օ­րե­րին կհան­դի­պեն Բրյու­սե­լում՝ ԵՄ նա­խա­գահ Մի­շե­լի հյու­րըն­կա­լած բա­նակ­ցու­թյուն­նե­րում »:

Փրայսն ար­դեն խո­սում է «Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րի հետ ե­ռա­կողմ ներգ­րավ­վա­ծու­թյան» մա­սին, ին­չը պարզ ցու­ցիչ է, որ ԱՄՆ-ն ի­րեն ներ­կա­յաց­նում է «Եռա­կողմ ձե­ւա­չա­փում» Ռու­սաս­տա­նի փո­խա­րի­նած կողմ, որն իր ֆունկ­ցի­ան ա­ռաջ է տա­նում «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փով»: Եվ երկ­րոր­դը. ե­թե «առա­ջի­կա օ­րե­րին կհան­դի­պեն» տրա­մա­բա­նու­թյունն է, ա­պա սա նման է ակ­նար­կի, որ նախ՝ ծրագ­րել են հի­շա­տակ­ված փաս­տա­թուղ­թը հենց այդ հան­դիպ­մա­նը ստո­րագ­րել: Այդքան շտա­պո՞ւմ են ինչ-որ ստո­րագր­ված փաս­տա­թուղթ ձեռք գցել, որ­պես­զի հանկարծ ի­րա­վի­ճակ չփոխ­վի: Այ­սինքն, Ռու­սաս­տա­նի հա­կազ­դե­ցու­թյու­նը, ինչ խոսք, լի­նե­լու է, եւ ա­մե­րի­կա­ցի­նե­րը մտա­ծում են, որ դա կա­րող է դառ­նալ ի­րա­վի­ճակ փո­խող գոր­ծոն:

Դա­տե­լով ներ­կա ի­րո­ղու­թյուն­նե­րից, կա­րե­լի է ար­դեն են­թադ­րել, որ Նի­կոլն իր վերջ­նա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րոշու­մը կա­տա­րել է: Գնալ մի փաս­տաթղ­թի ուղ­ղու­թյամբ, ո­րը  նո­յեմ­բե­րի 9-ի չա­րա­բաս­տիկ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի հա­մե­մատ ան­գամ խայ­տա­ռա­կու­թյան գա­գաթ­նա­կետն է, ի­հար­կե, այլ տրա­մա­բա­նու­թյան տեղ չի թող­նում: Ա­ռա­վել եւս, որ դրան զու­գա­հեռ կնքվեց նա­եւ Ա­մուլ­սա­րի մա­սին պայ­մա­նա­գի­րը, ո­րը, ի­հար­կե, հեր­թա­կան ցու­ցիչն է, թե որ դաշ­տում է այս պա­հին Նի­կո­լը: Չնա­յած, «Լի­դի­ան Ար­մե­նի­այի» ըն­կե­րու­թյան գոր­ծա­դիր տնօ­րեն Հայկ Ա­լո­յա­նը դա եւս շատ պարզ ցույց տվեց՝ Հ1-ի ե­թե­րում հայ­տա­րա­րե­լով. «Անվտան­գու­թյան կոմ­պո­նեն­տին գա­լով՝ ա­սեմ, որ մեր բաժ­նե­տե­րերն են իր հեր­թին, որ ա­մե­րի­կյան են եւ կա­նա­դա­կան են: Ի­րենց ներ­կա­յու­թյունն ար­դեն են­թադ­րում է անվ­տան­գա­յին կոմ­պո­նենտ ե՛ւ Ջեր­մու­կի հա­մար, ե՛ւ այդ կող­մից սահ­մա­նի հա­մար, նա­եւ Ա­մուլ­սա­րի հա­մար: Ո­րով­հե­տեւ, ան­կախ ա­մեն ին­չից, մեր հա­րե­ւան­նե­րը հաշ­վի են առ­նում, թե ներդ­րում­ներն ում կող­մից են ա­նում, որ երկր­նե­րը եւ ըն­կե­րու­թյուն­նե­րը: Դա, ես կար­ծում եմ, շատ մեծ անվ­տան­գա­յին կոմ­պո­նենտ կա­րող է լի­նել»:

Մի կող­մից՝ վայ այն երկ­րին, ո­րի «անվտան­գա­յին հույ­սե­րը» կապ­ված են ա­մե­րի­կյան, ա­ռա­վել եւս՝ կա­նա­դա­կան ինչ-որ ըն­կե­րու­թյուն­նե­րից: Բայց մյուս կող­մից, երբ ա­մե­րի­կա­կա­նա­դա­կան այդ «անվտան­գա­յին կոմ­պո­նեն­տը»՝ հայտ­նի սե­փա­կա­նա­տե­րե­րով հան­դերձ, հայտն­վում է Սյու­նի­քում՝ Ի­րա­նի սահ­ման­նե­րից ոչ հե­ռու, ա­պա սա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան այն դե­տալն է, ո­րը չի կա­րող լրջո­րեն չան­հանգս­տաց­նել Ի­րա­նին եւս:

Ար­դյուն­քում, ու­նենք նման մի ի­րա­վի­ճակ: Հա­յաս­տա­նի մա­սով ա­մեն բան հաս­կա­նա­լի է. Նի­կո­լը գնա­լով խո­րա­նում է մի ուղ­ղու­թյամբ, ո­րի վերջ­նար­դյուն­քում, մեծ հարց է, թե Հա­յաս­տան կոչ­վա­ծից ինչ կմնա:

Ինչ վե­րա­բե­րում է Ար­ցա­խին, ա­պա այս­տեղ ողջ խնդիրն այս է. Ար­ցա­խի բնակ­չու­թյու­նը կկա­րո­ղա­նա՞ դի­մա­կա­յել ոչ թե մի­այն հա­յաս­տա­նյան, այլ նա­եւ հենց ար­ցա­խյան խուն­տա­յի կող­մից ի­րենց ադր­բե­ջա­նահ­պա­տակ դարձ­նե­լու գոր­ծըն­թա­ցին: Ե­թե ոչ, ա­պա 2020թ.-ին կի­սատ մնա­ցա­ծը կհաս­նի ա­վար­տին:

Նա­խօ­րե­ին հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րով հան­դես ե­կան Ար­ցա­խի խորհր­դա­րա­նա­կան ե­րեք ու­ժե­րը, հենց այդ մա­սին էր: «Ստիպ­ված ենք ար­ձա­նագ­րել, որ նկա­տե­լի է նա­եւ ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի ուղ­ղա­կի կամ ա­նուղ­ղա­կի դե­րա­կա­տա­րու­թյու­նը՝ ներ­քա­ղա­քա­կան ու հա­մա­հայ­կա­կան մի­աս­նու­թյու­նը տրո­հե­լու եւ պայ­քա­րի ո­գին կոտ­րե­լու գոր­ծում, ո­րին, ցա­վոք, հիմ­նա­կա­նում պա­սի­վո­րեն են­թարկ­վում են նա­եւ ԱՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը…»:

Իսկ ի՞նչ կլի­նի, ե­թե ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ­նե­րն ընդ­դի­մա­դիր հատ­վա­ծին ճա­նա­չեն՝ որ­պես  «Ղա­րա­բա­ղի հա­յե­րի ո­րոշ­ված ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ»…

Առավել եւս, որ Արայիկ Հարությունյանի երեկվա ուղերձը որեւէ հարցի հստակ պատասխան չտվեց, ընդհուպ, թե ինչո՞ւ է ազատում Ռուբեն Վարդանյանին: Չնայած մեկ բան զգացվում է` փորձում է «միջազգային հանրությունից» լուծումներ ստանալ, բայց նաեւ, որ ռուս խաղաղապահները պաշտպանեն: Մինչդեռ ներկա աշխարհում «ե´ւ-ե´ւ» խաղալը, որպես կանոն, վատ վերջաբան է ունենում:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ