- 26/02/2023
Ուկրաինայի համար Չինաստանի պլանը մարտահրավեր է ԱՄՆ-ին. Bloomberg
Ուկրաինայի համար Չինաստանի պլանը մարտահրավեր է ԱՄՆ-ին: Նման գնահատական է հնչեցրել Bloomberg-ը:
Ըստ լրատվամիջոցի, Չինաստանի խաղաղության ծրագիրն իրականում պատրվակ է Ռուսաստանին առավելագույնս աջակցելու համար՝ սանձազերծելով վստահված պատերազմ Միացյալ Նահանգների հետ:
Ամեն դեպքում, ինչպես քանիցս ներկայացրել ենք, չինական առաջարկի մերժումը Վաշինգտանի եւ Կիեւի կողմից Պեկինին հնարավորություն տալիս է գործել իր հայեցողությամբ: