Արևմուտքը Զելենսկիին ռազմական վերջնագիր է ներկայացրել. Bild
Արևմուտքը Զելենսկիին ռազմական վերջնագիր է ներկայացրել: Այս մասին գրում է Bild-ը:
«Պաշտոնապես Արևմուտքը մտադիր է աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Սակայն կուլիսներում արդեն խոսվում է նախագահ Զելենսկու ռազմական վերջնագրի մասին։ Խոսքը Կիևի վրա ճնշումների մասին է՝ հանուն Մոսկվայի հետ բանակցությունների։ Եվ կան հստակ պայմաններ այն բանի համար, թե ինչ պետք է անի Ուկրաինան, նախքան ճնշում գործադրվի՝ Պուտինի հետ համաձայնության գալու համար»,- ասվում է հրապարակման մեջ։
Թե ինչ «պայմանների» մասին է խոսքը, թերթը չի հայտնում։