- 28/02/2023
Ուկրաինայում հայտարարել են Լուգանսկում ռուսական բանակի լայնածավալ հարձակման մեկնարկի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուկրաինացի պաշտոնյա Սերխի Գայդայը, ում Կիեւը նշանակել է «Լուգանսկի շրջանային պետական վարչակազմի ղեկավար», հայտարարել է Լուգանսկի ճակատում ռուսական բանակի լայնածավալ հարձակման մեկնարկի մասին։
«Արդեն էսկալացիա է ընթանում, լայնամասշտաբ հարձակման մասնակի իրականացումն արդեն ընթանում է։ Լուգանսկի շրջանի Ռուսաստանի կողմից վերահսկվող հատված է բերվել հսկայական ծանր տեխնիկա։ Ռուսաստանից բազմաթիվ զինվորներ են բերել։
Մենք տեսնում ենք, որ վերջին ժամանակներս նրանք տարբեր ջոկատներով հարձակվում են տարբեր ուղղություններով, այսինքն՝ հետախուզում են Ուկրաինայի պաշտպանության թույլ կողմերը»,- ասել է Գայդայը լեհական քարոզչական հեռուստաալիքի եթերում: