- 28/02/2023
Լուկաշենկոն կոչ է արել դադարեցնել պատերազմը, քանի դեռ Ռուսաստանը տնտեսությունը չի տեղափոխել ռազմական ռելսերի
Լուկաշենկոն կոչ է արել դադարեցնել հակամարտությունը Ուկրաինայում, քանի դեռ Ռուսաստանը տնտեսությունը լիովին չի տեղափոխել ռազմական ռելսերի:
Չինաստան կատարած այցի ժամանակ Բելառուսի նախագահը հայտարարել է, որ Կիևը «այլ ճանապարհ չունի, քան խաղաղ պայմանագիր կնքել հիմա՝ առանց նախապայմանների»։
«Հիմա եզակի պահ է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար, նախքան Ռուսաստանը տնտեսությունը լիովին կդնի պատերազմի հիմքերի վրա», – ասաց նա:
Լուկաշենկոյի խոսքով՝ 2022 թվականի գարնանը Ուկրաինան Արևմուտքի ազդեցության տակ հրաժարվեց բանակցություններից։
«Բելառուսում խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների երկու փուլ անցկացվեց, հետո մեկնեցին Ստամբուլ, ապա Կիևում ընդհանրապես հրաժարվեցին, թեև սեղանին կար կարգավորման ծրագիր։ Կարծում եմ, որ Արևմուտքն ու ամերիկացիները դրդել են Կիևին բանակցություններ չվարել»,- ասել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն նաև առաջարկել է միավորել Ռուսաստանի, Չինաստանի և Բելառուսի արդյունաբերական քաղաքականությունը։