- 28/02/2023
ԱՄՆ-ից վարձկանն անցել է Ռուսաստանի կողմը (ՎԻԴԵՈ)
Ամերիկացի վարձկան Ջոն Մակինթայրը անցել է Ռուսաստանի կողմը` Ուկրաինայի զինված ուժերի «Օտարերկրյա լեգեոնում» և Ազգային գումարտակում մեկ տարի ծառայելուց հետո։
Ջոն Մակինթայրը RT-ի ռազմական թղթակից Մ.Գազդիևին ասել է, որ ռուս զինվորականներին է փոխանցել Ուկրաինայում հավաքագրված փաստաթղթերը, ֆայլերը, քարտեզները և հետախուզական տվյալները։
Նա հայտարարեց, որ ի սկզբանե ծրագրել է այս գործողությունը. «Ես կոմունիստ եմ, հակաֆաշիստ։ Որոշեցի որքան հնարավոր է շատ օգտակար տեղեկատվություն հավաքել և անցնել առաջնագիծը:
Երբ ես Խարկովում էի, ես ուզում էի լողալով անցնել, բայց հայտնաբերեցի, որ նրանք դիպուկահարներ ունեն… ոչ թե պաշտպանության համար, այլ՝ դասալիքներին կրակելու համար»:
Նա նշել է, որ նացիստական ջոկատներում բոլորն օգտագործում են Հիտլերի ողջույնները, այդ թվում՝ վարձկանները Խորվաթիայից կամ Չեխիայից. «Բոլորն ունեն դաջվածքներ, նացիստական սիմվոլներ… Ինչ-որ պահի նրանք ինձ նեղեցին իմ կոմունիստական հայացքների վերաբերյալ հարցերով: Ասացի, որ ես հակաֆաշիստ եմ, եկել եմ կռվելու ռուս իմպերիալիստների ու նացիստների դեմ։ Եվ նրանք ասում են. «Ոչ, ռուսները նացիստներ չեն, մենք նացիստներ ենք»:
Մանրամասները` տեսանյութում: