- 01/03/2023
Ուկրաինան պետք է սկսի վճարել իրեն մատակարարվող զենքի համար. ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական
ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Սելեստ Վոլանդերը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է սկսի վճարել իրեն մատակարարվող զենքի համար: Ուկրաինական իշխանությունները դեռևս որևէ խոշոր գնումներ չեն կատարել ամերիկյան ռազմական ընկերություններից: Նրանք հիմա բյուջեում չունեն այդ հնարավորությունների սանդղակը, բայց պետք է սկսեն որոշակի ռազմական միջոցներ ձեռք բերել։ Շատ լավ գաղափար է, որ մենք պետք է ստիպենք նրանց սկսել պլանավորել սեփական ծախսերը պաշտպանության և մնացած ամեն ինչի վրա, ասել է Վոլանդերը:
Այսպիսով, գալիս է վճարելու պահը: Եվ եթե Ուկրաինան փող չունի, ուրեմն կարող է վճարել այլ ակտիվներով: Համենայնդեպս, քիչ չի խոսվել, որ մատակարարումների դիմաց Զելենսկին պարտավորվել է Ուկրաինայի արեւմտյան հատվածները տալ Լեհաստանին: Նաեւ, որ Վաշինգտոնում ծրագրում են այդ հաշվին Եվրոպայի ծանրության կենտրոնը Գերմանիայից տեղափոխել Լեհաստան: Ու հիմա տրվում է այդ ծրագրի գործնական մեկնարկը` «պետք է վճարեք» արտահայտությամբ: