• 05/04/2023

ՌԴ-ն դեռ ռազմաճակատ հանել է միայն միջին եւ բարձր վտանգավորության զենք-զինամթերքի իր արսենալի շատ փոքր մասը. Բացառիկ մանրամասներ

ՌԴ-ն դեռ ռազմաճակատ հանել է միայն միջին եւ բարձր վտանգավորության զենք-զինամթերքի իր արսենալի շատ փոքր մասը. Բացառիկ մանրամասներ

Հաագայի միջազգային քրեական դատարանի` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ էր տալու որոշման, ՀՀ-ի արձագանքի, ՌԴ-ում առկա ներքաղաքական իրավիճակի, ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքի, հնարավոր վերջնարդյունքի եւ Ղրիմը թիրախավորելու դեպքում անկանխատեսելի հակահարվածի մասին «Իրավունք TV»-ի եթերում զրուցել ենք Ղրիմի հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Ղրիմի եւ հերոսական քաղաք Սեվաստոպոլի աշխարհազորային միացյալ գնդի հրամանատար, լեգենդար Արմեն Մարտոյանի հետ, ով անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը նախ նկատեց.

-Ռուսաստանի Դաշնության կողմից օգտագործվող հեռահար հռթիռները ռազմաճակատու,մ մեկ նպատակ ունեն` ոչնչացնել Ուկրաինայի եւ հավաքական Արեւմուտքի կողմից ստեղծվող զինանոնցները եւ կարեւոր նշանակության ենթակառուցվածքները, ընդ որում դա արվում է վիրաբուժական ճշգրտությամբ: Երկու հարյուր հազար բաց թողնված հռթիռներից տուժել քաղաքացիական բնակչության զրո ամբողջ քանիերորդական մասը, որովհետեւ հավարկը գերճշգրիտ է, ինչը իսպառ բացակայում է հավքական Արեւմուտքի մոտ: Ես Ձեզ ասեմ, որ այս պատերազմը նոր չէ, որ սկսվել է, այս պատերազմը սկսվել է 2014թ.-ին, երբ Դոնեցկի, Լուգանսկի հանրապետությունները որոշեցին առանձնանալ եւ թույլ չտալ, որպեսզի իրենց տարածք ներթափանցեն սորոսական «միկրոբները»: Ռուս ժողովուրդը այսօր մարտնչում է ֆաշիզմի դեմ, ընդ որում վեջիններս արդեն բացահայտ ի ցույց են դնում, որ այո մենք համակրում ենք ֆաշիստական գաղափարախոսության դեմ:

-Ի վերջո, ե՞րբ ու ինչպես կհանգուցալուծվի այս հակամարտությունը:

-Հանգուցալուծումը կտրվի այն ժամանակ, երբ հավաքական Արեւմուտքի քաղաքական ղեկավարությունը վերջ տա պատերազմի «սնուցմանը», վերջ դնի Ռուսաստանը գրավելու նպատակներին: Ի դեպ, բացեմ փակագծեր. Արեւմուտքի ֆինանսավորման 45 տոկոսը տրվում է նրա համար, որպեսզի Ուկրաինան հետ վերադարձնի իրենց տրամադրած զենք-զինամթերքի գումարները, տաս տոկոսը տրամադրվում է Զելոնսկուն իր անձնական գրպանը դնելու համար, տաս տոկոսն էլ ատկատի ձեւով գնում այն երկրին, որը դա տրամադրել է: Մնացած 35 տոկոսը բաժանվում է վիրավորների եւ զոհվածների ընտանիքներին, փիառ ծրագրերը կազմակերպելու եւ միայն 7 տոկոսը գնում է իբր երկիրը վերականգնելու:

-Մենք տեսնում ենք, որ Ղրիմիը եւս չեն շրջանցում, իհարկե այս պահին ոչ բացահայտ:

-Այո, ճիշտ եք, այս պահին Ղրիմի նկատմամբ եւս ոտնձգություններ լինում են , բայց ես Ձեզ հավաստիացնում եմ, որ Ղրիմը միայնակ անգամ ի զօրու կկասեցնել յուրաքանչյուր հարձակում` օդային, ծովային, թե ցամաքային: Ղրիմի հանրապետությունում տեղադրված են Ս-500 տեսակի հակաօդային համակարգեր, տեղադրված են բալիստիկ հռթիներ, որոնց հեռահար զարկը միայն կազմում է 12. 000 կիլոմետր: Այսինքն Ղրիմը ինքը կարող է իր տեղից պատերազմել թե Մեծ Բրիտանյաի, թե այլ արեւմտյան երկրի հետ: Ղրիմի վրա հարձակման դեպքում հետեւանքները կործանար կլինեն` չփորձեք անգամ մտածել: Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ ՌԴ-ն այսօրվա դրությամբ դեռ ռազմաճակատ հանել է միայն միջին եւ բարձր վտանգավորության զենք-զինամթերքի իր արսենալի շատ փոքր մասը, Աստված մի արասցե, եթե սկսի օգտագործել այն զինատեսակները, որոնցով ՌԴ-ին փորձում են վախեցնել Արեւումտքի գիգանտները:

-Ինչպե՞ս են վերաբերում ՌԴ-ում` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման մասին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումներին:

-ՌԴ-ում Հաագայի դատարանի որոշմանը հումորով են վերաբերում, եթե որեւէ մի գերտերության դուր չի գալիս ՌԴ նախագահը, ապա ընդամենը մի խորհուրդ կարող եմ տալ` վերցրեք սառը ջուրը, խմեք ու հանգստացեք, դա էլ կանցնի: Առհասարակ ի՞նչ է ներկայացնում իրենից Հաագայի դատարան կոչվածը, ծիծաղելի է:

-Թեեւ Հաագայի դատարանի որոշմանը ՌԴ-ում հումորով են վերաբերում, իսկ ահա ՀՀ-ի մայր օրենքը, ըստ ՍԴ-ի` ամբողջությամբ համապատասխանում Հռոմի ստատուտը վավերացնելուն:

-Թույլ տվեք մի բառով ասել` ողբամ վիճակներիս, ՌԴ-ում մեկ միլիոմից ավել հայ է ապրում եւ իրենք ամաչում են, որ մեր էթնիկ հայրենիքում կայացվում են ոչ հեռատես նման որոշումներ` նպատակ ունենալով շողոքորթելու եւ հաճոյանալու իրենց ձեռք բերած արեւմտյան տերերին:

Ամբողջական զրույցը դիտեք քիչ անց «Իրավունք TV»-ի եթերում: