- 06/04/2023
Ղրիմի Հանրապետության պատվիրակությունը այցելեց ՍԻՄ գրասենյակ
Ղրիմի Հանրապետության փոխվարչապետ, ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը և Ղրիմի մշակույթի նախարար Տատյանա Մանեժինան այցելել են «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության կենտրոնական գրասենյակ, որտեղ նրանց ընդունել է կուսակցության նախագահ, Ղրիմի բարեկամների ակումբի ղեկավար Հայկ Բաբուխանյանը։
Հյուրերը ելույթ ունեցան «Իրավունք» հեռուստաընկերության եթերում, որտեղ խոսեցին Ղրիմի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի, ինչպես նաև Ղրիմ-հայկական մշակութային կապերի մասին։
ՍԻՄ լրատվական ծառայություն