• 09/05/2023

Հարգանքի տուրք` Հայրենականում զոհված հերոսների հիշատակին (Տեսանյութ)

Հարգանքի տուրք` Հայրենականում զոհված հերոսների հիշատակին (Տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման անդամները` համախոհների, մի շարք հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների, կուսակցությունների ղեկավարների եւ գիտնականների հետ միասին այցելեցին Հաղթանակի զբոսայգի եւ Անմար կրակի մոտ հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին: Եվ, իհարկե, չմոռացան նաեւ Շուշիի ազատագրման մասին: Բացի այն, որ շարժման երթի ժամանակ ծածանվում էր Արցախի դրոշը, ՍԻՄ կուսակցության նախագահ, շարժման գործադիր կոմիտեի անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հատուկ ընդգծեց. «Դավաճանները մի օր հեռանալու են եւ մենք, մինեւնույն է, կրկին ազատագրելու ենք Շուշին»:

Հատկանշական էր այն, որ շատերի ձեռքում Հայրենական մեծ պատերազմում զոհված իրենց պապերի ու հարազատների լուսանկարներն էին: Շարժման անդամները մինչ Անմար կրակի մոտ ծաղկեպսակ կդնեին եւ ծաղիկներ կխոնարհեցնեին` մեծ հաղթանակն ու պատմական հիշողությունը խորհրդանշող Գեորգիեւյան ժապավաններ բաժանեցին քաղաքացիներին:

Ի դեպ, պատերազմի բովով անցած թե՜ վետերանները, թե՜ ազատամարտիկները Հաղթանակի զբոսայգում մոտենում էին Հ. Բաբուխանյանին եւ ողջունում «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» գաղափարը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…