Հայկ Բաբուխանյանը ելույթով հանդես կգա Եվրասիական տնտեսական 2-րդ ֆորումին

Հայկ Բաբուխանյանը ելույթով հանդես կգա Եվրասիական տնտեսական 2-րդ ֆորումին

Ս.թ. մայիսի 24-25-ին Մոսկվայում  տեղի կունենա 2-րդ  Եվրասիական տնտեսական ֆորումը: Դա ԵԱՏՄ տարեկան  գլխավոր միջոցառումն է, որը կապակցված է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի հետ: Ֆորումի գլխավոր թեման է` Եվրասիական ինտեգրացիան բազմաբեւեռ աշխարհում: Ֆորումին մասնակցելու են ԵԱՏՄ պետությունների  ղեկավարները, ինչպես նաեւ  այլ երկրների ղեկավարները եւ կառավարության անդամները: Հրավիրված են նաեւ միջազգային, գիտական եւ կրթակյան կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված են Եվրասիական միության շրջանակներում համագործակցության  զարգացման մեջ:

Ֆորումին ելույթ ունենալու առաջարկով հրավիրված է նաեւ ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման գործկոմի անդամ Հայկ Բաբուխանյանը: Նա ելույթ է ունենալու «Գիտատեխնիկական համագործակցությունը եւ մասնագիտական կրթությունը` Եվրասիական տնտեսական միության հիմնական առաջնահերթությունները» թեմատիկ նստաշրջանի քննարկման ընթացքում:

Մոսկվա իր կատարելիք այցի ընթացքում Հայկ Բաբուխանյանը ունենալու է մի շարք  հանդիպումներ ՌԴ քաղաքական, լրատվական եւ քաղաքագիտական շրջանակաների ներկայացուցիչների հետ, մասնակցելու է նաեւ  Հարավային կովկասին նվիրված միջազգային կոնֆերանսին :

Սեփ. լրատվություն

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…