- 22/11/2023
Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը
Այսօր` նոյեմբերի 22-ին ՍԻՄ կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման գործադիր կոմիտեի անդամ Հայկ Բաբուխանյանի եւ «Հայ ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, հայ ռազմական գործիչ Գեւորգ Գեւորգյանի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման եւ «Համահայկական ճակատ» Շարժման համագործակցության ուղիները: Հանդիպման մասնակիցները խորը մտահոգություն հայտնեցին երկրում ստեղծված իրավիճակը, երկրի անվտանգության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հանդեպ առաջացած մարտահրավերները, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները եւ այլն: Ընդգծվեց երկու կազմակերպությունների ծրագրերի համադրելիությունը: Հանդիպումը անցավ փոխըմբռման մթնոլորտում:
ՍԻՄ լրատվական ծառայություն