• 30/12/2023

Մոսկվայում լայն արձագանք գտավ «30 քայլ առաջ» ծրագրի նախագիծը

Մոսկվայում լայն արձագանք գտավ «30 քայլ առաջ» ծրագրի նախագիծը

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման պատվիրակությունը վերադարձել է Մոսկվայից:

Շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ  դեկտեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության հայտնի փորձագետներին, քաղաքագետներին եւ գիտնականներին, ինչպես նաեւ հայ համայնքի անվանի գործիչներին է ներկայացրել շարժման «30 քայլ առաջ» ծրագրի նախագիծը, որը լայն արձագանք է գտել եւ ողջունվել է ներկաների կողմից:

Ծրագրի նախագծի ներկայացումից հետոտեղի է ունեցել բովանդակային քննարկում եւ հարցուպատասխան, հնչել են առաջարկներ, որոնք նկատի ունենալով շարժումը ծրագրի վերջնական տեքստը կհրապարակի շուտով:

Նշենք, որ ծրագրի նախագծի քննարկման ժամանակ ելույթներով հանդես եկան ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Ղրիմի փոխվարչապետ Գեորգի Մուրադովի առաջին տեղակալ Միխաիլ Սոլոմենցեւը, Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսական ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը, ՌԴ գիտությունների ակադեմիայի Միջազգային հարաբերությունների եւ համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ-թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին, ՌԴ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Անդրեյ Արեշեւը, Ռուս եւ վրացի ժողովուրդների միասնականության հիմնադրամի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Խոմերիկին, «Նոյյան տապան» տեղեկատվական-վերլուծական թերթի գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյանը, Russia-Armenia.info էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Արամ Խաչատրյանը եւ այլք:

 «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման լրատվական ծառայություն

 

 

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…