- 13/06/2024
Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը
«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման հայտարարությունը
2018 թվականին արեւմտյան ուժերի կողմից Հայաստանում կազմակերպվեց նարնջագույն հեղաշրջում, որի արդյունքում իշխանությունը տրվեց սորոսականների մի խմբակի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որը անմիջապես սկսեց իրականացնել հակահայ, հակահայաստանյան ու հակասահմանադրական գործունեություն: Այդ քաղաքականության հետեւանքով կործանվեց եւ հայաթափվեց Արցախի Հանրապետությունը, հայ ժողովուրդը մշտապես գտնվում է պատերազմական վիճակում, կորցնելով իր զավակներին հայրենի հող միջազգային հեղինակություն: Ըստ էության, Հայաստանը զրկվել է ինքնիշխանությունից դառնալով Արեւմուտքի եւ թուրք-ադրբեջանական միութենական պետության կամակատարը: Հայաստանի եւ հայ ժողովրդի կորուստները պայմանավորված են նաեւ նրանով, որ ՀՀ-ում օտարների կամքը իրականացնող նիկոլական խմբակը նպատկադրված եւ հետեւողականորեն փչացնրել եւ փչացնում է մեր հարաբերությունները մեր միակ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ:
Այս օրերին իշխանությունը կորցնելու սպառնալիքի ներքո Նիկոլը եւ նրա թիմակիցները հանդես եկան հակառուսական նոր հայտարարություններով անհիմն ու շինծու մեղադրանքներով եւ կատարեցին միտումնավոր քայլեր ՌԴ-ի հետ հարաբերությունները էլ ավելի բարդացնելու, դրանով իսկ էլ ավելի թուլացնելու Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը ու անվտանգության համակարգը եւ Հայաստանը էլ ավելի ստորադասելու արեւմտյան եւ թուրք-ադրբեջանական շահերին:
Մենք խստիվ դատապարտում ենք Նիկոլի այս օրերին հետեւողականորեն հնչող հայտարարություններին ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, ինչը նույնպես նպատակաուղղված է Հայաստանի անվտանգությունը թուլացնելու Նիկոլի կողմից հետեւողականորոեն իրականացվող նպատակին:
Նիկոլը ու նրա հանցավոր խմբակը շարունակում են այն թեզը, որ Հայաստանը պետք է դառնա Եվրամիության անդամ: Այդպիսի հայտարարությունը ուղղակիորեն հակասում է հայ ժողովրդի ու Հայաստանի շահերին: Մենք բազմիցս ապացուցել եւ հիմնավորել ենք, որ Եվրամիությունը ոչ միայն չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը, ինչպես դա չի արել վերջին տարիների ընթացքում , այլեւ հակադրվում է հայ ժողովրդի արժեհամակարգին:
Մենք դատապարտում ենք ապօրինի վարչախմբի ներկայացուցչի այցը ուկրինական Բուչա քաղաք եւ այդտեղ արտահայտած հակառուսական եւ իր էության մեջ հակահայկական հայտարարությունները:
ԱԺ ամբիոնից ապօրինի խունտայի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ոչ նա, ոչ ՀՀ որեւէ ներկայացուցիչ չեն այցելելու Բելառուսի Հանրապետություն մինչեւ այդտեղ իշխանության է գտնվում այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Չենք կարծում, որ դա Բելառուսի համար մեծ կորուստ է կամ էլ թե չէ պատիժ, սակայն ի՞նչ հիմնավորմամբ է Նիկոլը այդպես արագ փչացնում հարաբերությունները մեր ավանդական բարեկամ եւ տնտեսական գործընկեր ԵԱՏՄ անդամ Բելառուսի հետ, երբ նույն Նիկոլը մեծ հաճույքով այցելում է Թուրքիա, վերկանգնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ եւ մածագույն հաճույքով հանդիպում է Իլհամ Ալիեւին:
Հասկանալի է, որ այս օրերին, երբ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը ատելությամբ է լցված Նիկոլի հանդեպ եւ տասնյակ-հազարավոր քաղաքակացիներ պահանջում են հրապարակներում ու փողոցներում Նիկոլի հրաժարականը, Նիկոլի միակ փրկության թելը գալիս է Արեւմուտքից եւ Արեւմուտքի աջակցությունը ստանալու համար Նիկոլը ասում է ավելի ու ավելի աբսուրդային հայտարարություններ, որոնքց արդյունքում վնասում են Հայաստանի Հանրապետությանը ու հայ ժողովրդին: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանների այցերը խորհրդարան անմիջական ազդեցություն ունեցան Նիկոլի ու նրա շրջապատի արեւմտահպատակ եւ ռուսատյաց կեցվածքի վրա: Նիկոլին պաշտպանում է այսօր ԱՄՆ-ի կողմից ձեւավորված եւ դասընթացներ անցած ոստիկանությունը: Ցանկացած պահի, երբ Արեւմուտքը եւ թուրք-ադրբեջանական տանդեմը դադարեցնեն իրենց աջակցությունը Նիկոլին, նրա ապօրինի եւ հակահայ ռեժիմը կդադարեն գոյություն ունենալուց:
Մենք խստիվ դատապարտում ենք Նիկոլի ռեժիմի կողմից երեկ խաղաղ ցուցարարների դեմ կիրառված ապօրինի ուժը, որի արդյունքում մի քանի տասնյակ խաղաղ ցուցարարներ ստացել են ծանր եւ միջին մարմննական վնասվածքներ: Սակայն , եթե այլ դեպքում Արեւմուտքը անասելի հիստերիա կբարձրացներ մարդու իրավունքների խախտման առումով, ապա Նիկոլի պարագայում Արեւմուտքի թե դիվանագիտական ներկայացուցչությունները, թե համապատասխան կազմակերպություններն ու մամուլը քար լռություն են պահպանում, ինչը ցույց է տալիս Արեւմուտքի խորին շահագռգռվածութմյնունը Նիկոլի իշխանությունը Հայաստանում երկարաձգելու, իրենց կամքը Հայաստանում եւ տարածաշրջանում իրականցնելու նապատակով:
Միաժամանակ մեզ համար տարօրինակ է, որ թե՛ խորհրդրանական ընդդիմությունը եւ թե՛ փոողցային պայքարի մասնակիցները չեն դատապարտում Նիկոլի ագրեսիվ կեցվածքը Ռուսաստանի Դաշնության եւ մեր այլ բարեկամ պետությունների հանդեպ: Մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ Նիկոլի հրաժարական պահանջելու պատրվակով փողոցային պայքարում ակտիվություն ե նցուցաբերում նաեւ Նիկոլին իշխանության բերելու գործընթացի կազմակերպիչները եւ ծայրահեղ ռուսատյաց տարրերը ու խմբավորումները: Այս առումով անհրաժեշտ ենք գտնում, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը նպատակ ունի վերցնել իշխանութնունը ՀՀ-ում հստակեցնի իր դիրքրոշումը Նիկոլի հակառուսական թեզերի ու հայտարարությունների վերաբերյալ, ինչպես նաեւ հրապարակի իբր հստակ մոտեղցումները Հայադտանի արտաքին քաղքականության եւ ապագա կառավարության կազմի վերաբերյալ:
Մեր կողմից մեր շարժումը պատրաստ է անցկացնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետ կոնսուլտացիաներ եւ ավելի մանրամասն ներկայացնել մեր դիտարկումները վերոհիշյալ հարցերի վերաբերյալ:
Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, ապա այդ թեզը մեր շարժումը ընդունել եւ հետեւողականորեն պաշտպանել է իր հիմնադրման առաջին իսկ օրվանից , այսինքն` 2021թ. փետրվարի 6-ից:
«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման գործադիր կոմիտե