- 25/06/2024
Ղրիմի բարեկամների» հայաստանյան ակումբը խստիվ դատապարտում է Սեւաստոպոլի խաղաղ բնակիչների դեմ ահաբեկչական հարձակումը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սեւաստոպոլի խաղաղ բնակիչների դեմ հունիսի 23-ին իրականացվեց ուկրաինական ահաբեկչական հարձակում, որի արդյունքում զոհվել են քաղաքացիական անձինք, այդ թվում երեխաներ, իսկ հարյուրավոր քաղաքացիներ ստացել են մարմնական վնասվածքներ: Հատկանշական է, որ ուկրաինական ահաբեկչությունը կատարվել է կիրակի օրով եւ հարվածը հասցվել է մարդկանց հանգստի վայրերին: Այս ամենը ցույց է տալիս ուկրաինական վարչախմբի հակամարդկային դեմքը եւ հանցավորության աստիճանը:
Միաժամանակ վերոհիշյալ ահաբեկչության ամբողջ պատասխանատվությունը կիսում է նաեւ ԱՄՆ-ի վարչակազմը, որը ոչ միայն ուկրաինական կողմին տրամադրել է հարձակվողական մահաբեր հրթիռներ, այլեւ թույլատրել է դրանց կիրառումը խաղաղ քաղաքների ու գյուղերի դեմ: Հայտնի է նաեւ, որ ամերիկյան հրթիռները չեն կարող կիրառվել առանց ԱՄՆ-ի զինվորականների մասնակցության: Այսպիսով, ԱՄՆ-ն գիտակցաբար լարում է իրավիճակը ռուս-ուկրաինական հակամարտության մեջ, այն դուրս բերելով էլ ավելի վտանգավոր ու անկանխատեսելի հետեւանքներով մակարդակների վրա:
Հասկանալի է, որ Սեւաստոպոլ քաղաքի դեմ կատարված սարսափելի ահաբեկչությունը թույլ է տալիս ՌԴ-ին Ուկրաինայի իշխանություններին եւ նրանց աջակցողներին դիտարկել որպես ահաբեկիչներ, կիրառելով համարժեք պատասխան եւ կանխարգելիչ գործողություններ:
Ելնելով վերոհիշյալից.
1.Մենք խստիվ դատապարտում ենք հունիսի 23-ին Սեւաստոպոլի քաղաքացիական բնակչության դեմ իրականացրած ահաբեկչական գործողությունը:
2.Մենք ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին ու մտերիմներին ու հայտնում ենք մեր համերաշխությունը եւ աջակցությունը Սեւաստոպոլի բնակիչներին, մաղթելով վիրավոր մարդկանց շուտափույթ ապաքինում:
- Մենք կտրականապես պահանջում ենք Ուկրաինայի իշխանություններից դադարեցնել հարվածները խաղաղ բնակչության դեմ եւ հարգել Ղրիմի Հանրապետության եւ Սեւաստոպոլի բնակչության միջազգայնորեն ճանաչված իրավունքները, դադարեցնել Ղրիմի գաղութացման իրենց փորձերը:
- Մենք պահանջում ենք ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների իշխանություններից դադարեցնել իրենց աջակցությունը Ուկրաինայի իշխանություններին` վերջիններիս ահաբեկչական գործունեության մեջ:
«Ղրիմի բարեկամների» հայաստանյան ակումբի նախագահ`
Հայկ Բաբուխանյան
24 հունիսի 2024թ., ք. Երեւան