• 16/07/2024

Հ Ր Ա Վ Ե Ր

Հ Ր Ա Վ Ե Ր

Հարգելի գործընկեր
Իշխանությունները եւ Արեւմուտքի այլ ծառաները  մեր երկիրը ակտիվորեն տանում են դեպի իբր Եվրամիություն: Սակայն դա ոչ այլ ինչ է, քան եվրախաբկանք, քանի որ  բազմաթիվ երկրներ տասնամյակներ շարունակ կանգնած են  հերթի Եվրամիությանը անդամագրվելու համար Եվրամիության նախասրահում եւ սպասում են իրենց հերթին: Իրականում դա ճանապարհ է դեպի Թուրքիայի վերահսկողության տակ եւ մեր պետականության վերջնական ոչնչացում:
Մենք«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժումը դեմ ենք  Հայաստանի թուրքական ապագային եւ մեր պետականության  փրկության ու հայ ժողովրդի  համար ապահով հանգրվան տեսնում ենք  մեր միությունը Ռուսաստանի հետ:
Եթե  Արեւմուտքի  ծառաները  խոսում են  Եվրամիությանը անդամագրվելու հայտ տալու մասին հանրաքվեի վերաբերյալ, ապա մենք պահանջում ենք, որ նույն հանրաքվեի շրջանակներում  մեր ժողովուրդը ունենա  իրական ընտրություն
Միութենական պետություն  Ռուսաստանի հետ, թե՞ Եվրամիություն (Թուրքիա):
Այս  հարցը քննարկելու նպատակով  մեր Շարժումը հրավիրում է խորհրդաժողով (լսումներ) սույն թվականի  հուլիսի 20-ին` ժամը 12:00-ին «Անի Գրանտ» հյուրանոցի դահլիճում (Երեւան, Հանրապետության փող. 65, «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի մոտ):
Հրավիրում ենք Ձեզ մասնակցել «ԵՄ թե՞  Միութենական պետություն » խորհրդաժողովին:
«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման գործադիր կոմիտե: