• 20/02/2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՑԵՆԱՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՑԵՆԱՐԻ

Փետրվարի 15-ին Աբխազիայում կայացած նախագահական ընտրություններում առաջին տեղը վերցրեց  ռուսամետ թեկնածու Բադրա Գումբան, որի օգտին քվեարկել է 45817 մարդ (46,38 %): Նրա ձայների  զգալի մասը` ըստ որոշ տվյալների կեսից ավելին ապահովեցին  Աբխազիայի  հայերը, որոնք  Աբխազիայի թվով երկրորդ ազգությունն են եւ կազմում են բնակչության  գրեթե 20 տոկոսը: Ըստ աբխազական աղբյուրների, ընտրություններին մասնակցած 25 000 հայերից 24 000-ը իրենց ձայները տվեցին ռուսամետ թեկնածուին: Երկրոդ տեղում է թուրքամետ թեկնածու Ադգուր Արձինբան, որը ստացել է գրեթե ամբողջովին աբխազների ձայները, թվով 36 476 մարդ (36,92 %): Նրանցից ոչ ոք չհավաքեց պահաջնվող ձայների 50 տոկոսը եւ մարտի 1-ին նշանակված է երկորդ փուլ: Սակայն Արձինբայի թիկունքում կանգնած ուժերը պատրաստվում են չճանաչել ընտրությունների վերջնական արդյունքները, եթե դրանք կլինեն ոչ իրենց թեկնածուի օգտին:

Արդեն իսկ առաջին փուլի  քվեարկությունից հետո  Արձինբայի կողմանկիցները սկսեցին  սպառնալիքներ հնչցնել  հայերի նկատմամբ: Տարածվում են սադրիչ նկոչեր «հայազգի քաղաքացիներին առաջարկել  հրաժարվել ընտրական տեղամասեր այցելելուց եւ հնարավորություն տալ բնիկ ժողովրդին  ինքն իրեն ընտրել պետության ղեկավար»: Իրավիճակը ունի նաեւ  հետեւյալ նրբությունըԱբխազիյաի բնակչության մեծ մասը, այդ թվում այդտեղ ապրող հայերը ունեն նաեւ Ռուսաստանի քաղաքացիություն, իսկ ոմանք նաեւ ՀՀ քաղաքացի են:

Հայտնի է նաեւ, որ Արձինբայի կողմնակիցների կողմից նախապատրաստվող անկարգություններին չդիմադրելու համար Աբխազիայի նախագահի պաշտոնակատար եւ  Արձինբայի աջակից Վալերի Բգամբան  պաշտոնանկ է արել Աբխազիայի ուժայիններին, որպեսզի գլխատի այդ պետական համակարգը եւ դրանով աջակցի Արձինբայի  ավազակներին: Ընդ որում, նշենք, որ հայերի դեմ ջարդեր ծրագրավորողներից մեկը հենց Բգամբայի եգանն է:

Այս իրավիճակի վերաբերյալ մենք զրուցեցինք ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ» Շարժման համակարգող Հայկ Բաբուխանյանի հետ:

– Ի՞նչն է պատճառը, որ Աբխազիայում  ներքաղաքական, ավելի ճիշտ` միջկլանային պայքարը շուռ է գալիս հայերի դեմ:

  • Սա միայն առաջին հայացքից է միջկլանային պայքար, որտեղ կողմերը  կիսում են  Աբխազիայում եղած ոչ շատ խոշոր ֆինանսական եւ վարչական  հնարավորությունները: Իրականում  հարցը աշխարհաքաղաքական է: Գլոբալիստները սարսափում են ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների կարգավորման իրական հնարավորությունից: Նրանք պատրաստ են ամեն ինչի միայն թե  թույլ չտան ռուս-ամերիկյան բանակցությունները եւ Եվրոպայում պատերազմի ավարտը: Անցյալ տարվա վերջում  Սուխումում տեղի ունեցած  հեղափոխական իրադարձություների թիկունքում կանգնած է Թուրքիան (ինչի մասին ես  անմիջապես ասել էի), իսկ Թուրքիայի թիկունքումՄեծ Բրիտանիան: Վերջինիս նպատակն է Ռուսաստանի հարավում  ստեղծել լարվածություն, պայթեցնել իրավիճակը եւ  անգլիացիների համար ոչ մի նշանակություն չունի, թե Աբխազիայում ով ում հետ եւ ինչի համար է կռվելու: Աբխազները աբխազների դեմ իշխանության համար, թե՞ աբխազները հայերի դեմ, թե՞ կլինի նոր վրացա-աբխազական պատերազմ: Բոլոր դեպքերում, Ռուսաստանի համար սա  կլինի բարդ իրավիճակ: Առավելկ եւս, որ Աբխազիայի բնակչության զգալի մասը Ռուսաստանի քաղաքացիներ են: Ռուսաստանը փորձեց տնտեսական պատժամիջոցների եւ այնուհետեւ աջակցության միջոցով  կարգավորել իրավիճակը Աբխազիայում: Սուխումում կառուցեց օդանավակայան, կազմակերպեց օդային  կապը  Ռուսաստանի մի շարք քաղաքների եւ Սուխումի միջեւ, կառուցեց հիվանդանոց եւ այլն:

– Սակայն կարծես թե այդ քաղաքականության արդյունքները այդքան էլ ակնառու չարտացոլվեցին ընտրությունների արդյունքների վրա:

  • Բանն այն է, որ  թուրքական ազդեցությունը Աբխազիայում շատ մեծ է: Թուրքերը գործում են անհատական  սկզբունքով: Այսինքնաջակցում են ոչ թե ամբողջ պետությանը ինչպես ռուսները, այլ շահագռգռում են առանձին անհատներին, որոնք ունեն ազդեցություն: Այդ մեթոդը  կիրառում են նաեւ  արեւմտյան հատուկ ծառայությունները: Հայտնի է նաեւ, որ աբխազների մեծ համայնք է ապրում Թուրքիայում, որը նույնպես ազդեցություն ունի Աբխազիայի վրա: Թուրքիայում աբխազների  սփյուռքը կազմում է 300-500 հազար մարդ: Դա աբխազների աշխարհումամենամեծ եւ ամենահին սփյուռքն է: Թուրքիայում աբխազների թիվը մի քանի անգամ գերազանցում է աբխազների քնաակությունը իրենց հայրենիքում: Թուրիքան ցանկություն ունի գրավել ամբողջ Հարավային Կովկասը եւ Արցախի հարցը լուծելուց հետո նա փորձ է կատարում  իր ձեռքը վերցնել նաեւ Աբխազիան: Դրանից հետո նա ընդհուպ կմոտենա ռուսական Հյուսիսային Կովկասի թուրքալեզու եւ իսլամ դավանող  ժողովուրդներին: Այդ ամենը ձեռնտու է նաեւ անգլիացիներին:Այնուհետեւ կլինի պայթյուն ՌԴ կազմում գտնվող Հյուսիս Կովկասյան հանրապետություններում, ինչպես դա արդեն եղել է Չեչնիայում 1991-2009 թթ. նույնպես Թուրքիայի միջամտության արդյունքում: Այնտեղից հետո կրակը կտարածվի  Թաթարստան, որտեղ կրոնական ղեկավարները արդեն իսկ բացահայտ գրավել են  հակառուսական  դիրքրոշում: Այս գլոբալ ծրագրերի  հիմնական խոչընդոտը Աբխազիայի  հայերն են, որոնք  ոչ մի պարագայում  չեն  թեքվի  Թուրքիայի ուղղությամբ  եւ դա ցույց տվեց ընտրությունների առաջին փուլը: Աբխազիյաի հայերը  եղել են, կան եւ կմնան  ռուսամետ: Նրանք հանդիսանում են ռուսական քաղաքակրթության  կամ այլ բառերով ասած ռուսական աշխարհի հենասյունը այդ տարածքում: Եվ դա կատաղեցնում է  ե՛ւ Թուրքիային, ե՛ւ Թուրքիայի կամակատարներին Աբխազիայում:

– Իսկ ի՞նչ սցենարներ կարող են լինել, չէ՞ որ ըստ որոշ տեղեկությունների  աբխազական ընդդմությունը անցել  է թուրք ազգայնական  Գյուլեյնի դպրոցը:

  • Այո՛, իսկապես Արձինբան մի քանի տարի սովորել է թուրքական քոլեջում: Թուրքերը եւ անգլիացիները կփորձեն  մինչեւ ընտրությունների երկրորդ փուլը կազմակերպել  աբխազների հարձակումը հայեր վրա: Սակայն դա կլինի վերջիններիս ամենամեծ սխալը եւ Աբխազիայի կործանման մեկնարկը: Հիշեցնենք, որ վրաց-աբխազական պատերազմում  վրացիները պարտվեցին այն ժամանակ, երբ սկսեցին հարձակվել Աբխազիայի հայկական գյուղերի վրա: Դրանից հետո  մինչ այդ չեզոք դիրք ունեցող հայերը  կանգնեցին եւ զենքով դիմադրեցին  վրացական զինված խմբավորումներին: Եթե աբխազները որոշեն կրկնել վրացիների սխալը, ապա դա կլինի Աբխազիայի վերջին սկիզբը: Չմոռանանք, որ Աբխազիայի հայերը մեծ մասը նաեւ ՌԴ քաղաքացիներ են եւ Ռուսաստանը արդեն իսկ  լուրջ կերպով նախազգուշացրել է թուրքամետ աբխազական ակրածախնդիրներին չկշռադատված գործողություններ կատարելու մասին: Ռուսաստանի քննչական մարմինները սկսել են հետաքննություն:

Այլ բան է, որ  զուտ աբխազական իշխանությունները այդպիսի հետաքննություն չեն սկսել: Եթե Աբխազիան իրեն համարում է պետություն, ուրեմն պետք է գործեն պետական ինստիտուտները եւ իրենց քաղաքացիները պետք է պաշտպանված լինեն  ֆաշիստական  սպառնալիքներից: Եթե դա պետություն է, ուրեմն չեն կարող հնչել անպատիժ կոչեր, ազգային հողի վրա  հաշվեհարդար տեսնելու վերաբերյալ: Կամ ինչպե՞ս կարող է այս կամ այն խմբի  հանդեպ հաշվեհարդարի  կոչ հնչել ընտրություններում այս կամ այն թեկնածուի օգտին քվեարկելու հետեւանքով: Սակայն այն անձինք, ովքեր հնչեցրել են այդ կոչերը, ոչ միայն այսօր ազատության մեջ են, այլ նաեւ շարունակում են  իրենց քաղաքական գործունեությունը: Աբխազիայի իրավապահ մարմիններից մենք չենք լսել, որ վերոհիշյալ հայտարարությունները ունեցել են  իրավական հետեւանքներ: Չենք լսել նաեւ դատապարտող  հայտարարություններ Աբխազիայի քաղաքական շրջանակներից կամ  մտավորականներից: Միայն շատ գգույշ արտահայտվեց առաջին փուլում առաջին տեղը զբաղեցրած թեկնածու Բումբան: Իհարկե, այդ իրավիճակը նույնպես անհանգստացնող է:

– Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը:

  • Հայաստանի իշխանությունները ինչպես միշտ լռում են: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստան անունով պետություն ընդհանրապես չկա: Այն իրականում կարելի է ասել գրեթե գոյություն չունի, քանի որ նույն Նիկոլը  եւ իր շրջապատը նույնպես գտնվում են Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի ազդեցության տակ: Եթե նրանք ձայն չհաեցին Արցախում հայերի ցեղասպանության  ընթացքում, ապպա նրանցից առաձնապես սպասելիքներ, իհարկե, չկան: Բոլոր դեպքերում  այս իրավիճակում  Հայաստանի իշխանությունները պետք է դիմեին ե՛ւ Վրաստանին, ե՛ւ Ռուսաստանին, խնդիրը արագ դիվանագիտական  մեթոդներով եւ  սադրիչներին  ու թուրքական գործակալներին օրենքով սահմանված կարգով մեկուսացնելու ճանապարհով, որպեսզի կանխեն Թուրքիայի կողմից նախապատրաստվող արյունալի սադրանքը: Միաժամանակ  գործ ունենք շատ հզոր աշխարհաքաղաքական  ուժերի հետ, որոնք պատրաստ են ամեն ինչի եւ որոնք ունեն մեծ փորձ ազգամիջյան բախումներ կազմակերպելու, այս կամ այն երկրում քաղաքացիական պատերազմ հրահրելու, իշխանափոխություն կազմակերպելու մեջ: Այդ իսկ պատճառով  ճիշտ կլիներ, որ Հայաստանի ուժային կառույցները պատրաստ լինեն  ամենատարբեր, այդ թվում ամենաբարդ  սցենարներին:

Իհարկե, ես ուզում եմ հավատալ, որ աբխազական բարեկամական ժողովուրդը  չի տրվի սադրանքների, ավելին, կդատապարտի եւ կմեկուսացնի սադրիչներին եւ խոհեմությամբ ու օրինապաշտությամբ կանցկացնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

ՍԻՄ կուսակցության լրատվական ծառայություն

0