• 18/04/2025

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է մեր գաղափարին

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է մեր գաղափարին

Իր ընտրվելու օրը` ապրիլի 16-ին, Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  հայտարարեց, որ  ճիշտ է համարում, որպեսզի Հայաստանը Բելառուսի օրինակով  Միութենական պետություն կազմի Ռուսաստանի հետ: Այս հայտարարության  մեկնաբանության խնդրանքով դիմեցինք «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման  համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանին:

–  Նախ շնորավորում եմ պարոն Ղուկասյանին  այդ հաղթանակի կապակցությամբ եւ իր Գյումրու քաղաքապետ  ընտրվելը համարում եմ ամբողջ  ընդդիմության հաղթանակը: Մեզ համար նաեւ ուրախալի է, որ  Վարդան Ղուկասյանը առաջադրվել է Կոմունիստական կուսակցությունից, որը մեր Շարժման գործընկեր կուսակցությունն է: Ինչ վերաբերում է իր հայտարարությանը, ապա Հայաստանը Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության լիիրավ անդամ դարձնելը մեր Շարժման  պաշտոնապես հայտարարված  ծրագիրն է եւ մենք ուրախ ենք, որ այդ գաղափարը ավելի ու ավելի է տարածվում մեր հասարակության  մեջ եւ  Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է դրան: Մենք հույս ունենք, որ Գյումրին  իր նորընտիր քաղաքապետի առաջնորդությամբ  կդառնա այն կենտրոններից մեկը, որտեղից  Հայաստանը Միութենական պետության մեջ անդամակցելու գաղափարը  իր հաղթական արշավը կունենա ամբողջ Հայաստանով մեկ: Մենք հույս ունենք, որ մոտակա ժամանակներս  կձեւավորվի ակտիվ համագործակցություն մեր Շարժման եւ Գյումրու քաղաքապետի ու ավագանու միջեւ եւ մենք կանցկացնենք Գյումրիում Հայաստանի ապագայի վերաբերյալ կոնֆերանսներ, կլոր սեղաններ եւ այլ միջոցառումներ: Եկել է ժամանակը, որ մեր ժողովրդի  հայրենասեր, առաջադեմ եւ գիտակից հատվածը ստանձնի պատասխանատվություն եւ իր ձեռքը վերցնի  մեր երկրի  ապագան կառուցելու կարեւորագույն  գործընթացը: Եվ կարծես թե այդ գործընթացը կարող է մեկնարկել Գյումրիից, ինչը նաեւ պատմականորեն  հիմնավորված է:

ՍԻՄ լրատվական ծառայություն

 

Առնչվող գրառում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՑԵՆԱՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ…

Փետրվարի 15-ին Աբխազիայում կայացած նախագահական ընտրություններում առաջին տեղը վերցրեց  ռուսամետ թեկնածու Բադրա Գումբան, որի օգտին քվեարկել է 45817 մարդ (46,38 %):…
Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы в Беларуси

Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы…

Как сообщил  независимый международный наблюдатель на выборах президента Республики Беларусь председатель партии “Союз Конституционное право”, координатор Движения «Сильная Армения с Россией»…
Եռացող կաթսայի մեջ ենք, Աստծո մաղը շարժվում է դեպի Երեւան, զգուշացեք. Աստղաբանը բացում է ապագայի դուռը

Եռացող կաթսայի մեջ ենք, Աստծո մաղը շարժվում է դեպի…

Եռացող կաթսայի մեջ ենք, Աստծո մաղը շարժվում է դեպի Երեւան, զգուշացեք. Աստղաբանը բացում է ապագայի դուռը   https://youtu.be/DPpLhMs3Owo?si=lo3-0fKGSUIznX0K