• 08/10/2025

Հայկ Բաբուխանյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Վարդան Ղուկասյանի հետ

Հայկ Բաբուխանյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Վարդան Ղուկասյանի հետ

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ այսօր պաշտոնական հանդիպում է ունեցել Գյումրիի քաղաքապետ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ։ Հանդիպման ընթացքում Հայկ Բաբուխանյանը իր ամբողջական աջակցությունն է հայտնել Վարդան Ղուկասյանի հնչեցրած այն հայտարարությանը, որ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելու միակ միջոցը Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը միանալն է։

Իր հերթին Վարդան Ղուկասյանն ընդգծել է, որ քաջատեղյակ է եւ ողջունում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գաղափարախոսությունը ու ակտիվ գործունեությունը:

Հանդիպմանը ներկա էին նաեւ Գյումրիի քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը եւ ՍԻՄ կուսակցության մարզային պատասխանատու Ներսես Ներսիսյանը։

Հանդիպումը անցել է ջերմ եւ կառուցողական մթնոլորտում:

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման լրատվական ծառայություն

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…