Կայացավ «Հայոց բանակը երեկ, այսօր, վաղը» թեմայով կլոր սեղանը

Կայացավ «Հայոց բանակը երեկ, այսօր, վաղը» թեմայով կլոր սեղանը

Կայացավ «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի կազմակերպած կլոր սեղանը` «Հայոց բանակը երեկ, այսօր, վաղը» թեմայով, որը նվիրված էր Հայոց բանակի 30-ամյա հոբելյանին:

Զեկույցներով հանդես եկան շաժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, շարժման խորհրդի անդամ, պատմաբան Ավագ Հարությունյանը:

Ելույթներով հանդես եկան արդարադատության գեներալ-մայոր, Աշոտ Մինասյանի Պաշտպանության խորհրդի ղեկավար Թաթուլ Պետրոսյանը, «Լեւ գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, հայտնի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը, հոգեբան Իրինա Ծատուրյանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության անդամ Հակոբ Հակոբյանը, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի նախագահ, գրող, հրապարակախոս Ալլա Հակոբյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Գայանե Ներսիսյանը, Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար խորհրդի անդամ Նատալի Սաղիյանը, դրամատուրգ, ռեժիսոր Լիանա Անթառանյանը:

Կլոր սեղանի  ավարտին  ընդունվեց բանաձեւ: Մանրամասները կներկայացնենք քիչ անց: