• 02/02/2022

Համացանցում հայտնվել է ՌԴ-ին հղված ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գաղտնի պատասխանների տեքստը

Համացանցում հայտնվել է ՌԴ-ին հղված ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գաղտնի պատասխանների տեքստը

Դեկտեմբերին Ռուսաստանի ներկայացրած անվտանգության երաշխիքներին փաստաթղթին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի օրերս տրված գաղտնի պատասխանների ամբողջական տեքստը հայտնվել է իսպանական «El País» թերթում։ Իրավիճակի նման զարգացում ավելի վաղ կանխատեսել էր արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Խոսքը անգլերենով երկու փաստաթղթի մասին է. Դաշինքի պատասխանը չորս էջով, իսկ Վաշինգտոնը՝ հինգ։

ԱՄՆ-ի պատասխանում ասվում է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է քննարկել Ռուսաստանի հետ փոխադարձ պարտավորությունները՝ սահմանափակելու հարձակողական հրթիռային համակարգերի և ուժերի տեղակայումն Ուկրաինայում, ինչպես նաև երկխոսություն սկսել միջին և փոքր հեռահարության հրթիռների ոլորտում սպառազինությունների վերահսկման հարցերի շուրջ։

Բացի այդ, Միացյալ Նահանգները պատրաստ է.

— Ռուսաստանի հետ քննարկել Եվրոպայում զորավարժությունների համար վստահության ամրապնդման միջոցները.
– ձեռնպահ մնալ Արևելյան Եվրոպայում միջուկային զենքի տեղակայումից.
– երկխոսություն սկսել սպառազինությունների վերահսկման շուրջ՝ Ղրիմից, Մերձդնեստրից, Հարավային Օսիայից և Աբխազիայից զորքերի և խաղաղապահների դուրսբերման դիմաց.
— շարունակել աշխատանքը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում.
— շարունակել անվտանգության հարցերի քննարկումը և դրանց մեկնաբանումը Ռուսաստանի կողմից.
– ռուսական տեսչություններին հասանելիություն տալ Ռումինիայի հակահրթիռային պաշտպանության օբյեկտներին՝ ռուսական օբյեկտների ստուգման դիմաց.
– սպառազինությունների վերահսկման ապագա համաձայնագրերում ներառել միջուկային համակարգերի նոր տեսակներ.
— դիտարկել լրացուցիչ միջոցներ Ռուսաստանի հետ ծովում և օդում միջադեպերը կանխելու համար։

«ԱՄՆ կառավարության դիրքորոշումն այն է, որ այս հարցերում առաջընթացը [զինաթափումը և երկկողմ վստահությունը] կարող է հասնել միայն Ուկրաինայի դեմ ռուսական սպառնալիքների դեէսկալացիայի համատեքստում», – ասվում է լրատվամիջոցի ներկայացրած ԱՄՆ պատասխանում:

Ամերիկացիները նաև պնդում են, որ հենց Ռուսաստանն է խախտել երկու երկրների միջև համագործակցության հիմքում ընկած վստահությունը և «վիճարկել է համաշխարհային և եվրատլանտյան անվտանգության ճարտարապետության հիմնարար սկզբունքները»: Բացի այդ, Վաշինգտոնը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի հետագա ռազմական հզորացումը կամ ագրեսիան Ուկրաինայի դեմ կհանգեցնի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից նմանատիպ քայլերի:

Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն իր պատասխաններում նշել է, որ չի ցանկանում առճակատում Ռուսաստանի հետ, բայց իր համար սկզբունքային հարցերում զիջումների չի գնա։

«ՆԱՏՕ-ն առճակատման չի ձգտում. Բայց մենք չենք կարող զիջումների գնալ այն սկզբունքների վրա, որոնց վրա հիմնված է մեր դաշինքն ու անվտանգությունը Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, և չենք գնա»,- ասվում է փաստաթղթում։

Նաև Հյուսիսատլանտյան դաշինքն առաջարկեց.

– վերսկսել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒ) կիրարկումը.
– ձեռնպահ մնալ հակաարբանյակային և հիպերձայնային զենքերի փորձարկումից.
– վերսկսել ներկայացուցչությունների աշխատանքը Բրյուսելում և Մոսկվայում և շարունակել օգտագործել գոյություն ունեցող ռազմական կապի ուղիները։

 

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…