- 03/02/2022
Արգենտինայի նախագահը հայտարարել է ԱՄՆ-ից անկախանալու և Ռուսաստանի հետ համագործակցելու ցանկության մասին
Այսօր Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Արգենտինայի իր գործընկեր Ալբերտո Ֆերնանդեսի հետ։
Ինչպես Արգենտինայի ղեկավարն ասել է բանակցությունների ժամանակ, իր երկիրը գտնվում է բարդ իրավիճակում։ Արգենտինան ցանկանում է ազատվել ԱՄՆ-ից կախվածությունից, քանի որ հիմնականում Վաշինգտոնի պատճառով Բուենոս Այրեսը լուրջ արտաքին պարտք է կուտակել։
Ինչպես բացատրեց Ֆերնանդեսը, Արգենտինայի տնտեսությունը, որն աշխարհի տասը խոշորների թվում է, մի քանի տասնամյակ «շատ կողմնորոշված է դեպի Միացյալ Նահանգները»։ Նախագահը հավելել է, որ «ԱՄՀ-ի հանդեպ պարտքը նույնպես առաջացել է այս հարաբերությունների պատճառով»։
Տնտեսության վերակառուցման դժվարությունները, շարունակել է Արգենտինայի նախագահը, սրվել են այն պատճառով, որ երկրում մի քանի տարի իշխանության ղեկին են եղել ԱՄՆ-ի հետ ինտեգրման կողմնակիցները։
«Ես վճռականորեն կողմ եմ, որ Արգենտինան ազատվի ԱՄՀ-ից և ԱՄՆ-ից այս կախվածությունից: Վստահեցնում եմ, որ մենք իսկապես ցանկանում ենք զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ»,- ասել է Ֆերնանդեսը։
Իր հերթին Պուտինը հույս է հայտնել, որ երկու երկրների ղեկավարները կշարունակեն անձնական շփումները «ինչպես Արգենտինայում, այնպես էլ այստեղ՝ Ռուսաստանում»։
Հանդիպումից հետո ռուսական պետության ղեկավարն ասել է, որ Ռուսաստանը և Արգենտինան պայմանավորվել են համակարգել ջանքերը միջազգային հարթակներում, ավելի սերտ համագործակցել G20-ի շրջանակներում։
Պուտինն ու Ֆերնանդեսը կրկին կհանդիպեն Պեկինում՝ Օլիմպիական խաղերի բացմանը՝ փետրվարի 4-ին։