- 11/12/2020
«ԿԱ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՏԱՐԲԵՐԱԿ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՎՈՐԵԼ»
– Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացնելով իր տեսլականը՝ ասաց, որ Ռուսաստանը մեր «բարենպաստ պառտնյորն» է: Ի՞նչ է սա նշանակում:
– Նախ ասեմ, որ բոլոր ծրագրերին, որոնք ուղղված չեն հայ ազգային մտածելակերպի եւ արժեհամակարգի, հայ ինքնությունը ոչնչացնելու դեմ, մենք վերաբերվում ենք հարգանքով եւ պատրաստ ենք դրանք քննարկել, դրանց շուրջ բանավիճել եւ այլն: Վազգեն Մանուկյանն ունի իր ծրագիրը, հավանաբար այն նաեւ հաստատված է այն կուսակցությունների կողմից, որոնք հիմա մնացել են 15-ը: Իսկ մեր ծրագրով Ռուսաստանը ոչ թե «բարենպաստ պառտնյոր» է, այլ միակ ռազմավարական դաշնակիցն է, որի հետ պետք է ձեւավորենք նոր քաղաքական միություն: Այն կլինի հայ ժողովրդի ապագայի այն փարոսը, որի մասին արդեն նշեցի: Ռուսաստանի հետ նոր միությունը կբերի հայ ժողովրդի համար ապահովության եւ անվտանգության զգացողություն, իր սեփական հայրենիքում անվտանգ զարգանալու, երեխաներ մեծացնելու, մշակույթ, գիտություն, կրթություն, տնտեսություն կառուցելու, փող ներդնելու երաշխիք: Ցավոք, այսօր առաջնային խնդիրը ոչ տնտեսությունն է, ոչ հումանիտար հարցերն են, այլ մեր երկրի, մեր ժողովրդի եւ մեր երեխաների ապահովությունն է: Հիմա այդ ապահովության հարցը լուծելու կա ընդամենը մեկ տարբերակ՝ Ռուսաստանի հետ քաղաքական միություն ձեւավորել: Այս ողբերգական իրադարձություններից հետո՝ կորցրեցինք մինչ այդ ունեցած մեր 30 տարվա զարգացման տեսլականը: Մինչեւ պատերազմը մենք հույս ունեինք, որ ունենք բանակ, որը կկարողանա լուծել հարցը, ունենք քաղաքական, պետական կառուցվածք, որը կապահովի մեր անվտանգությունը եւ այլն, հիմա փոխվել է իրավիճակը, փոխվել են սահմանները եւ ապահովությաւն վերաբերյալ չափորոշիչները, փոխվել են նաեւ թշնամիների խոսելու տոնայնությունը եւ ձգտումները: Եթե առաջ ասում էին՝ Ղարաբաղը մերն է, հիմա ասում են՝ Երեւանն էլ է մերը: Թուրքիան եթե առաջ փորձում էր պահել իրեն քիչ, թե շատ քաղաքակիրթ երկրի նման, այսօր ցեղասպանների անուններն է տալիս: Այսինքն՝ մեզ զգուշացնում է, որ իրենք գնում են դեպի հայերի երկրորդ ցեղասպանաթյան իրականացման: Հիմա հայ ժողովուրդը պետք է նախկին եւ ներկա դժբախտություններից դաս քաղի: Մենք բազմիցս ասել ենք՝ ժողովո՛ւրդ, զգույշ եղեք: Ռուսաստանից հեռանալը, ասելը, թե «թող Լավրովը գա ադապտացվի մեզ», «մենք հավասար ենք», «առանց մեզ ռուսները չեն կարող», այդ պոռտոտախոսությունը բերեց հասցրեց սրան: Դրա համար այսօր պետք է կատարենք որոշում: Հիմա մարդիկ կան, որոնք ասում են՝ թող Հայաստանը լինի բազմավեկտոր, ինչպես 2013 թվականին ստորագրեցինք եւ անդամակցեցինք ԵԱՏՄ-ին, դրանցի առաջ ՀԱՊԿ-ին, իսկ 2017 թվականին ստորագրեցինք Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը՝ ասելով, որ ուզում ենք բոլորի հետ լավ լինել: Որքան հասկանում եմ՝ 15 կուսակցությունների առաջարկը հիմա սա է, բայց իմ կարծիքով՝ դրա գնացքն արդեն գնացել է, որովհետեւ այսօր աշխարհը տրանսֆորմացվել է լրիվ այլ իրավիճակի մեջ: Գերտերությունների միջեւ հարաբերությունները կատաստրոֆիկ ձեւով լարված են: Թուրքիան արդեն վեր է աճել սովորական տարածաշրջանային պետությունից եւ քայլ է անում դեպի գերտերության, որոշակի էլեմենտներ է փորձում ինքն իրեն վերագրել եւ տիրել աշխարհի զգալի մասին՝ ենթարկեցնելով իրեն թյուրքական եւ իսլամական աշխարհը: Այս իրավիճակում փորձը այս մեկ ամսվա եւ վերջին 100-200 տարվա ցույց է տալիս, որ միակ լուծումը Ռուսաստանի հետ սերտագույն հարաբերություններն են: Սա չի նշանակում, որ այլ պետություններ հետ մենք հարաբերություններ չպետք է ունենանք: Բայց այլ պետությունների հետ մեր հարաբերությունները պետք է պայմանավորված լինեն Ռուսաստանի հետ համատեղ, ընդհանուր միությունով: Այսինքն՝ ով համատեղ մեր այդ միությանը դեմ չէ, դրա դեմ քայլեր չի կատարում, այո, նրանց հետ կարող ենք ունենալ հարաբերություններ: Բայց պետք է վստահելի լինենք՝ որպես դաշնակից՝ այնպես, ինչպես այսօր Ռուսաստանը վերջին պահին եկավ եւ փրկեց Արցախի բուն սահմանների մեծ մասը, այդտեղ ապրող ժողովրդին, ինչպես նաեւ Զանգեզուրը, Սյունիքը: Մենք պետք է գնահատենք սա, որովհետեւ երախտագիտության զգացումից զրկված ժողովուրդները դուրս են գալիս քաղաքական ասպարեզից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Նիկո՛լ, քո աթոռից բացի այլեւս ոչինչ չես կառավարում այս երկրում. Բաբուխանյան