- 09/02/2022
Նիկոլը նորից իր խամաճիկներին քսի է տվել ռուսների դեմ
Վերջերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իրեն բնորոշ բանվորագյուղացիական ուղղամտությամբ ու առանց դիվանագիտական «պուդրա քսած» ձեւակերպումների ասած այն միտքը, թե Հայաստանը գտնվում է դժվար վիճակում ու այդ վիճակից միակ ելքը Ռուսաստանի շուրջ ձեւավորվող Միութենական պետության մեջ մտնելն է: Ինչպես նաեւ այն, որ Նիկոլը իրեն աջուձախ տալուց հետո, ի վերջո դա պետք է որ հասկանար: Այդ, թեեւ ոչ հաճելի, բայց իրականությունից ոչ հեռու միտքը որոշակի մարսողության խնդիրներ առաջացրեց թե՛ նիկոլական որոշ պատգամավորիկների, թե՛ նույն տեղից սնվող ԱԺԲականների մոտ: Առաջինները, իրենց շեֆի հանդեպ պարզ ակնարկից վիրավորված, առավել քան ապուշ մտքեր սկսեցին դուրս տալ, օրինակ` այն մասին, թե Մինսկի օդանավակայանը ախտոտված է: Իսկ երկորդները գնացին հասան Բլեառուսի դեսպանատան մոտ, որ ասեն ինչքան են իրենք նվիրված Ամերիկային ու Եվրամիությանը եւ ինչքան չեն սիրում Ռուսատանն ու Բելառուսը:
Ինչ վերաբերում է անօրինական ճանապարհով պատգամավոր դարձած քայլոներին, ապա այստեղ բարձր ինտելեկտ սպասել ավելորդ է: Մեկը հարց տա սրանց, թե դուք ընդհանրապես Բելառուսում եղե՞լ եք, ձեր սիրելի Եվրամիությունից ու Ամերիկաներից, եւ, իհարկե, Թուրքիայից այս կողմ ոտք դրել ե՞ք: Իսկ եթե անգամ դրել եք, ապա հավանաբար ձեր շուրջը աղտոտողներն էլ հենց դուք եք եղել, ինչպես աղտոտեցիք ամբողջ Հայաստանը եւ բերեցիք հասցրեցիք այս ողորմելի վիճակին: Ինչ վերաբերում է ԱԺԲականների մի փոքր խմբին, որը չգիտես որ իրավունքով խոսում է հայ ժողովրդի անունից, ապա հարց է ծագում. իսկ ո՞ւր էիք դուք 44-օրյա պատերազմի ժամանակ եւ երբ Երեւանի կենտրոնում, ոստիկաններով պաշտպանված, գոռգոռում եք, թե «մինչեւ վերջ պատրաստ եք պայքարել Հայաստանի համար այն ռուսներից ու բելառուսներից պաշտպանելու համար», հարց է ծագում, թե ինչո՞ւ մինչեւ վերջ չպաշտպանեցիք Հայաստանը թուքերից ու ադրբեջանցիներից:
Զարմանալի է, որ երբ թուրքերն ու ադրբեջանցիները վերջին նվաստացուցիչ խոսքերն ու սպառնալիքներն են հնչեցնում Հայաստանի հանդեպ եւ իրենց սեւ գործերն են իրականացնում հայ ժողովրդին ստորացնելով, նվաստացնելով, փախստական դարձնելով, գերելով եւ սպանելով, ապա քայլո-պատգամավորիկները ու աժբականները բերանները ջուր առած խելոք, հնազանդ նստում են տեղները: Թե՞ համարում են, որ եթե իրենց նվաստացնում են թուրքերը, ապա դրա իրավունքը նրանք ունեն` դե, ՆԱՏՕ-ի անդամ են չէ՞:
Հարց կա նաեւ ոստիկանությանը: Այսքան մեղմիկ ու պուպուշիկ մեր ոստիկանությունը չի եղել սկսած Նիկոլի թվից` 2018թ. ապրիլից: Աժբականները դրոշակի կոթը խոթում են ոստիկանների բերանը ու աչքերը, իսկ դրանք, թե` «խնդրում եմ, մի փոքր այն կողմ անցեք»: Երբ ընդդիմությունն է ցույց անում, ապա ոստիկանները ցուցաբերում են թուրքերին վայել դաժանություն, անգամ կանանց նկատմամբ: Երբ ցույց են անում վարորդները, որեւէ քաղաքական պահանջ անգամ չներկայացնելով, քաջարի ոստիկանները պատրաստ են ջարդել վարորդների ավտոմեքենաների ապակիները: Որեւէ իշխանավորի հանդեպ թեթեւ քննադատությունը տեղում կասեցվում է մարդկանց վզից քրեկական գործ կապելով, ծաղրանկարները եւ պաստառները անխնա կերպով տեղում ոչնչացվում են, բայց արի ու տես, որ ԱԺԲականների կողմից (որոնց մեջ էին նաեւ հայտնի քյարթու ՀՀՇ-ականները եւ , ըստ էության, դրանք ղեկավարվում են մեկ կենտրոնից) վիրավորանքներ էին սփռում Հայաստանի դաշնակից երկրների նախագահների անձերին ուղղված, առավել քան վիրավորական պաստառներ ու ծաղրանկարներն էին պահում, սակայն ոստիկանները այդ ամենը չէին տեսնում եւ որեւէ միջոց չէին ձեռնարկում: Փորձվի ընդդիմութնունը փակել որեւէ ճանապարհ, անմիջապես հայտնվում են կարմիր բերետավորները ոլորում ընդդիմադիրներ թեւերը, ոտքերից ու ձեռքերից վերցնում ու շպռտում ավտոզակերի մեջ ու տանում բաժին: Բայց ԱԺԲականները, որոնք փակել էին երթեւեկությունը Բելառուսի դեսպանատան մոտ, արժանացան ոստիկանության քնքուշ վերաբերմունքին: Ակնհայտ է, հրաման էին ստացել` չմիջամտել ԱԺԲականների հայհոյախառն արտահայտություններին ու գործողություններին:
Հարց է ծագում. իսկ ինչո՞ւ է Նիկոլը նման հրաման տվել իր` այլ դեպքերում կատաղած պահվածք ցուցաբերող ոստիկաններին: Պատասխանը առավել քան պարզ է` Նիկոլը, թեեւ ձեւ է տալիս, թե համագործակցում է ՌԴ-ի ու ՀԱՊԿ մյուս պետությունների հետ, իրականում ի սզբանե` դեռ այն ժամանակվանից, երբ Վանոն ու Գռզոն իրեն սկսեցին առաջ բրդել, ուներ լրիվ այլ հանձնարարական: Տարիների ընթացքում այդ հանձնարարականը ավելի ընդլայնվում ու խորանում էր եւ հենց դրա համար Նիկոլին բերեցին իշխանության գլուխ, որ նա իրականացնի իրեն վաղուց տրված հանձնարարականը, այն է` Հայաստանը ծնկի բերել Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջ, Արցախը հանձնել Ադրբեջանին, Հայաստանը` Թուրքիային, իսկ ռուսներին հանել տարածաշրջանից: Հենց դրա համար է, որ Նիկոլը քսի է տալիս, արդեն որ երրորդ անդամ, իր խամաճիկներին ռուսների եւ ՀԱՊԿ-ի այլ անդամների դեմ: Դե, բնական է, ոստիկաններին էլ տրված է հրաման լինել քնքուշ, մեղմիկ ու փափլիկ: Իսկ հետո նույն խամաճիկները հարց են տալիս, թե ինչո՞ւ ռուսները այսպես, բելառուսները այնպես եւ այլն:
Ա. Հովհաննիսյան