Այսօրվա ձեր «ցույցով» կարծես հատուկ ջուր էիք լցնում թուրքերի ջրաղացին

Այսօրվա ձեր «ցույցով» կարծես հատուկ ջուր էիք լցնում թուրքերի ջրաղացին

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Հազար Իբրահիմը ընթրիք է կազմակերպել Իսրայելի դեսպան Միխայել Հերցոգի պատվին՝ Թուրքիայի, Ղազախստանի և Ուզբեկստանի դեսպանների մասնակցությամբ։ «Ինձ համար պատիվ էր ողջույնի ընթրիք կազմակերպել դեսպան Հերցոգի պատվին: ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ մեծ ներդրում ունի ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ, կայունության և զարգացման գործում», – գրել է, մասնավորապես, Հ. Իբրահիմը:

Իսկ Հայաստանում այսօր «բեւեռի» ներկայացուցիչները «վիրավորված» Լուկաշենկոյի ակնարկից նիկոլի հասցեին, ցույց էին անում Բելառուսի դեսպանատան դիմաց, օգտագործելով անընդունելի եւ գռեհիկ պիտակավորումներ ո՛չ միայն Լուկաշենկոյի, այլե՛ւ ՌԴ Նախագահ Վ.Վ. Պուտինի հասցեին, ընդ որում, ԱՄԲՈՂՋ ԱԶԳԻ անունից: Այսօրվա ձեր «ցույցով» կարծես հատուկ ջուր էիք լցնում թուրքերի ջրաղացին՝ ամենաշատը նրա՛նք են շահագրգռված հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման մեջ… Իսկ միգուցե, իսկապես, այդ ձեւով փորձեցիք ՓՉԱՑՆԵԼ հարաբերությունները մեր ռազմական ԴԱՇՆԱԿԻՑ Ռուսաստանի հետ, ում շնորհիվ Ստեփանակերտում այսօր հայեր են ապրում… Ե՞րբ պիտի փոքր ինչ դիվանագիտություն սովորեք՝ թե թուրքերից, թե հրեաներից…

https://www.facebook.com/1in.am/videos/533709611137132/

Ալլա Հակոբյան

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման Կանանց խորհրդի նախագահ

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…