• 13/02/2022

Սպիտակ տունը նոր հայտարարություն է արել Ուկրաինայում «պատերազմի ամսաթվի» վերաբերյալ

Սպիտակ տունը նոր հայտարարություն է արել Ուկրաինայում «պատերազմի ամսաթվի» վերաբերյալ

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը խոստովանել է, որ ԱՄՆ վարչակազմն ի վիճակի չէ ճշգրիտ կանխատեսել Ուկրաինայում պատերազմի մեկնարկի ամսաթիվը և խոստովանում է, որ դա կարող է ընդհանրապես տեղի չունենալ։

«Մենք չենք կարող ճշգրիտ կանխատեսել օրը, բայց ասում ենք, որ գտնվում ենք մի ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանը ցանկացած օր կարող է ներխուժում, խոշոր ռազմական գործողություն սկսել Ուկրաինայում։ Սա ներառում է հաջորդ շաբաթ՝ մինչև Օլիմպիական խաղերի ավարտը։ Իհարկե, դա կարող է տեղի ունենալ Օլիմպիական խաղերից հետո։ Կամ, դա դեռ հնարավոր է, Ռուսաստանը կարող է ընտրել դիվանագիտության ճանապարհը»,- ասել է Սալիվանը CNN-ին տված հարցազրույցում:

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին եւ պնդում է, որ Ուկրաինայում լայնածավալ ռազմական գործողություններ կարող են ծավալվել «ցանկացած օր»: «Այժմ մենք հավատում ենք, որ լայնածավալ ռազմական գործողություններ կարող են սկսվել ցանկացած օր»,- ասել է Քիրբին Fox News-ի եթերում:

ԱՄՆ պաշտպանության պաշտոնյայի խոսքով՝ այս գնահատականները հիմնված են «տարբեր աղբյուրների» տվյալների վրա։ «Սա ոչ միայն հետախուզության մասին է, այլ նաև այն, ինչ մենք տեսնում ենք՝ Ուկրաինայի սահմանների մոտ 100 հազարից ավելի զորքի կուտակում»,- ասել է Քիրբին:

Իսկ ահա ամերիկյան առաջատար լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ նախագահ Ջո Բայդենը դաշնակիցներին ասել է, թե «ռուսական ներխուժումը» կարող է սկսվել փետրվարի 16-ին։ Այսինքն, Սպիտակ կատ ներկայացուցիչները հերքել են իրենց իսկ նախագահին:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…