- 16/03/2022
Իլոն Մասկը, Կադիրովի կողմից Իլոնա անվանելուց հետո, Twitter-ում դարձել է «Իլոնա Մասկ»
Միլիարդատեր Իլոն Մասկը շարունակում է վիրտուալ բանավեճը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ։ Հիշեցնենք, որ Մասկը Վլադիմիր Պուտինին մենամարտի մարտահրավեր էր նետել՝ հանուն Ուկրաինայի: Դրանից հետո տարբեր ռուսաստանցի պաշտոնյաներ, այդ թվում՝ Կադիրովը, սկսել են պատասխանել նրան Twitter-ում։
Մասնավորապես, Կադիրովը գրել է, որ Իլոնը (որին նա արհամարհանքով անվանել էր Իլոնա) պետք է հատուկ վերապատրաստում անցնի Չեչնիայում, որպեսզի պատրաստ լինի Պուտինի հետ մենամարտին։
Դրան Մասկը բառացիորեն պատասխանել է. «Եթե նա (Պուտինը – խմբ.) վախենում է կռվելուց, ես պատրաստ եմ օգտագործել միայն իմ ձախ ձեռքը, չնայած՝ ձախլիկ չեմ»:
Սակայն դրանից հետո Մասկին Twitter-ում վերանվանվել է «Իլոնա Մասկ», որից հետո նա արդեն հազիվ թե կռվելու նման ցանկություն ունենա։