- 18/03/2022
Հերոս Z. վիրավորվելով անգամ, կատարում են առաջադրանքները և փրկում ընկերներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խոսել է Դոնբասի ազատագրման և Ուկրաինայի ապաազգայնացման հատուկ գործողության ընթացքում ռուս զինվորականների սխրանքների մասին։
Այս անգամ ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է գնդապետ Դենիս Շիշովի, գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Իվան Վելիչկոյի և պահակախմբի, սերժանտ Անդրեյ Շատոխինի սխրանքների պատմությունները։
► Գնդապետ Շիշով Դենիս
Փետրվարի 25-ին Դենիս Շիշովը, ստանալով մարտական առաջադրանք, գլխավորելով իրեն վստահված կազմավորումը, մարտական երթ կատարեց՝ զբաղեցնելով օպերատիվ կարևոր օբյեկտ՝ Դնեպր գետի վրայով անցնող կամուրջը Կախովկա բնակավայրի տարածքում։ Դա մարտական գիծ էր, որը ցատկահարթակ դարձավ հիմնական ուժերի հետագա տեղակայման համար։
Զորամասի զինծառայողները մարտնչել են հակառակորդի բազմակի գերազանցող ուժերի հետ։
Փետրվարի 26-ին, հմտորեն կառավարելով կրակը, Դենիս Շիշովը ապահովեց յոթ գրոհների հետմղումը։ Միաժամանակ ոչնչացվել է մոտ 20 նեոնացիստական զրահամեքենա և ավելի քան 60 նեոնացիստ։
Գլխի շրջանում բեկորային վիրավորում ստանալով, Դենիս Շիշովը շարունակել է ղեկավարել բրիգադի ստորաբաժանումները, որոնք հակառակորդի զանգվածային գնդակոծության տակ պահել են անցումը, մինչև հիմնական ուժերի մոտենալը։
► Ծնունդով Վորոնեժի շրջանից, մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Իվան Վելիչկոն, 2022 թվականի փետրվարի 27-ին, Սումի քաղաքի մոտ մարտական առաջադրանք կատարելիս՝ դարանակալվել է ուկրաինացի ազգայնականների կողմից։
Դաժան մարտի ժամանակ, մասնագիտական հմտությունների ու հերոսության շնորհիվ, Իվանի հաշվարկը ոչնչացրեց երկու զրահապատ մարտական մեքենա և մոտ քսան ազգայնականներ։
Շարունակելով կռվով շրջապատումը ճեղքել, մայոր Վելիչկոյի զրահափոխադրիչը խոցվել է նռնականետից և դուրս եկել շարքից։ Չնայած ստացած ուղեղի ցնցմանը և վնասվածքին, Իվանը տարհանել է անձնակազմին այրվող զրահափոխադրիչից և կարողացել ռուս զինվորականների ամբողջ խումբը դուրս բերել շրջապատումից՝ կանխելով անձնակազմի կորուստները։
► Ծնունդով Կուրսկի շրջանից, գվարդիայի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի տեղակալ, սերժանտ Անդրեյ Շատոխինը, 2022 թվականի փետրվարի 25-ին, Խարկովի մարզում հակառակորդին արգելափակելու առաջադրանքը կատարելով, երթ կատարեց ՄՏԲԼ բազմաֆունկցիոնալ փոխադրիչով: Չերկասկիե Տիշկի բնակավայրի մատույցներում կողքով անցնող քաղաքացիական մեքենան հանկարծ կանգ է առել, և ազգայնական գումարտակի մարտիկը դուրս ցատկելով, ձեռքի հակատանկային նռնականետից կրակոց է արձակել մարտական մեքենայի ետնամասին։
Գվարդիայի սերժանտը, ով գտնվում էր մոտոհրաձգային վաշտի հրամանատար, գվարդիայի ավագ լեյտենանտ Դմիտրի Բորիսովի կողքին, նկատելով ազգայնականի նշանառությունը նռնականետից և տեսնելով հրամանատարի կյանքին սպառնացող վտանգը, չմտածելով սեփական կյանքի մասին, մարմնով ծածկել է նրան, ինչի հետեւանքով նա ծանր վիրավորվել է։