- 18/03/2022
«Ալիգատոր»-ների հարվածային խումբը ոչնչացնում է ուկրաինկան ուժերը՝ օդանավակայանում դեսանտի իջեցման վայրէջքի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՌԴ ՊՆ-ն հրապարակում է Կա-52 գրոհային ուղղաթիռների առաջապահ խմբի մարտական աշխատանքի եզակի կադրեր՝ Ուկրաինայի ռազմական օդանավակայանից մեկում դեսանտի վայրէջքն ապահովելու ժամանակ։
Կա-52 և Մի-24 հարվածային ուղղաթիռների խումբը օդանավակայանի պարագծի երկայնքով ոչնչացրել է ուկրաինական ՀՕՊ համակարգի օպերատորներին, հակաօդային կայանքներըև զրահատեխնիկայի կրակային դիրքերը՝ ապահովելով դեսանտի իջեցումը Կիևի մերձակայքում գտնվող օդանավակայանում:
Կրակը արձակվել է հրթիռային և հրետանային զինատեսակներից, ինչը թույլ է տվել անվտանգ կերպով իրականացնել մարտավարական զորքերի վայրէջքը։
Հակառակորդի ՀՕՊ-ի ինտենսիվ կրակի տակ առաջատար Կա-52 ուղղաթիռի հրամանատարն իր մեքենայով կրակը վերցրել է իր վրա՝ ապահովելով դեսանտով Մի-8 ուղղաթիռների խմբի շարժը։ Առաջատար ուղղաթիռը ՀՕՊ-ի և զենիթային զենքերից գնդակոծվել է 18 անգամ։ Վնաս ստանալով՝ անձնակազմը վթարային վայրէջք է կատարել և ձեռնարկել համակողմանի պաշտպանություն, մինչև ուղղաթիռների երկրորդ հարվածային խմբի ժամանումը։
Խոցված ուղղաթիռի անձնակազմը չի տուժել և ուղղաթիռների երկրորդ հարվածային խմբի միջոցով տարհանվել է բազային օդանավակայան։
«Կա-52» և «Մի-24» ուղղաթիռների առաջապահ հարվածային խմբի անձնակազմերի խիզախության և սխրանքի շնորհիվ օդադեսանտային ստորաբաժանումների վայրէջքն իրականացվել է առանց կորուստների»,- ընդգծել են գերատեսչությունում։