- 19/03/2022
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է «Կինժալ» հիպերձայնային հրթիռի առաջին մարտական կիրառման մասին
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մարտի 18-ին ընթացող հատուկ ռազմական գործողության ընթացքում առաջին անգամ կիրառվել է «Կինժալ» հիպերձայնային հրթիռային համակարգը։
«Ինքնաթիռային հրթիռային համակարգը «Կինժալ» հիպերձայնային աերոբալիստական հրթիռներով Իվանո-Ֆրանկիվսկի մարզի Դելյատին գյուղում ոչնչացրել է ուկրաինական զորքերի հրթիռների և ավիացիոն զինամթերքի մեծ ստորգետնյա պահեստ»,- ասել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Կինժալ» հրթիռի համար որպես կրող օգտագործվում է ՄիԳ-31Կ կործանիչը և Տու-22Մ3Մ ռմբակոծիչը։