• 19/03/2022

Հսկայական կորուստներ. մանրամասներ ուկրաինական 79-րդ բրիգադի «պատժիչ բազայի» ոչնչացման մասին (ՖՈՏՈ 18+)

Հսկայական կորուստներ. մանրամասներ ուկրաինական 79-րդ բրիգադի «պատժիչ բազայի» ոչնչացման մասին (ՖՈՏՈ 18+)

Տասնյակ ուկրաինացի զինվորներ սպանվել են Նիկոլաևում Ուկրաինայի Զինված ուժերի 79-րդ հարձակողական օդադեսանտային բրիգադի զորանոցի վրա ճշգրիտ հրթիռային հարձակման հետևանքով։

2014 թվականից Դոնբասում բազմաթիվ արյունալի հանցագործություններով հայտնի դարձած բրիգադի զինվորականների շրջանում մեծ կորուստների մասին տվյալները հաստատել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի տխրահռչակ պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։

«Նիկոլաևի վրա մեծ հրթիռային հարձակում է եղել: Տասնյակ մարդիկ են զոհվել»,- խոստովանել է Գոնչարենկոն՝ հավելելով, որ հարվածն իրականացվել է «Կալիբր» թեւավոր հրթիռներով։

Նիկոլաևի քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչն իր հերթին հայտնել է, որ մարտի 18-ի առավոտյան հրթիռային հարված է հասցվել հարևան Խերսոնի շրջանի տարածքից, և քաղաքը չի հասցրել միացնել օդային հարձակման ազդանշանը։