• 21/03/2022

Ուկրաինացիների կողմից «խոցված» ռուսական նավը պարզվեց, որ ամերիկյան է (ֆոտո)

Ուկրաինացիների կողմից «խոցված» ռուսական նավը պարզվեց, որ ամերիկյան է (ֆոտո)

Ռուսական նավատորմի նավը, որը իբր ուկրաինացի զինվորականները խոցել են Օդեսայի մոտ, պարզվել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի այրվող նավ է։

Մարտի 21-ին ուկրաինացի քարոզիչները փորձել են հաղորդել Սեւ ծովում ռուսական նավ «ոչնչացնելու» մասին: Սակայն նրանց խաբեությունը արագ բացահայտվել է։ Այն ԱՄՆ ռազմածովային ուժերի դեսանտային նավ է, որը, ինչպես ցույց են տալիս ժամանակին արված լուսանկարները, այրվել է Սան Դիեգոյի բազայում՝ 2020 թվականին։

Ավելին, պարզվել է, որ նույն «ռուս-ամերիկյան» նավը մարտի 2-ին մեկ անգամ արդեն «խորտակվել» էր ուկրաինական… լրատվամիջոցների կողմից։