- 25/03/2022
Ամերիկացիները սկսել են հայաստանյան բիոլաբորատորիաներում «հետքերը մաքրե՞լ»
Ինչպես տեղեկացրեց մեր հույժ արժանահավատ աղբյուրը, այս օրերին լուրջ ակտիվություն է Հայաստանում տեղակայված ամերիկյան բիոլաբորատորիաներում: Ընդ որում, ստուգումների նպատակով Հայաստանում են ԱՄՆ-ից եկած մասնագետներ: Ավելին, բացի բիոլաբորատորիաներից, նրանք ինչ-ինչ աշխատանքներ են իրականացնում նաեւ այն բուժհաստատություններում, որոնք անմիջական կապ են ունեցել պատվաստումների եւ կորոնավիրուսի հայտնաբերման գործընթացի հետ: Թե կոնկրետ ինչ խնդիր է լուծվում, մեր աղբյուրը դժվարացավ ասել:
Սակայնկ դժվար չէ նկատել, որ այս ակտիվությունն ի հայտ եկավ այն սկանդալային բացահայտումներից հետո, որոնք տեղի ունեցան Ուկրաինայում նույն ամերիկյան բիոլաբորատորիաների շուրջ: Եվ այստեղ տրամաբանություն կա, հաշվի առնելով, որ ռուսական նոր փաստաթղթավորված բացահայտումների համաձայն, այդ լաբորատորիաների ֆինանսավորման հետքերը տանում են դեպի Բայդենի որդին, այսինքն՝ դեպի ԱՄՆ գործող նախագահը: Ընդ որում, այս օրերին ի հայտ են գալիս տվյալներ, որ նաեւ Ղազախստանում գործող ամերիկյան բիոլաբորատորիաների թելերն են տանում դեպի բայդենները: Այսինքն, չբացառենք, որ Հայաստանում սկսել են «հետքերը մաքրել», եւ այս ակտիվությունն էլ պետք է հենց այդ տեսանկյունից բացատրել: