- 02/04/2022
Գերմանիան սպասում է արդյունաբերության փլուզմանը Ռուսաստանից գազի էմբարգոյի դեպքում
Գերմանական արդյունաբերության դաշնային ասոցիացիայի նախագահ Զիգֆրիդ Ռուսվուրմը ZDF հեռուստաալիքի եթերում զգուշացրել է ռուսական էներգետիկ ռեսուրսների վրա էմբարգոյի ճակատագրական հետեւանքների մասին։
Նրա կարծիքով, Ռուսաստանից գազից հրաժարվելը կարող է անելանելի վիճակի մեջ դնել արդյունաբերությունը։
«Մենք խոսում ենք (այս սցենարում – խմբ. նշում) մեր արդյունաբերության փլուզման մասին, որից փրկվեցինք կորոնավիրուսային համաճարակի ժամանակ», – ասաց Ռուսվուրմը: