• 05/04/2022

Պատժամիջոցները Ղրիմի տնտեսության վրա, որքան էլ զարմանալի թվա, հակառակ էֆեկտն են թողել.Ղրիմի փոխվարչապետ

Պատժամիջոցները Ղրիմի տնտեսության վրա, որքան էլ զարմանալի թվա, հակառակ էֆեկտն են թողել.Ղրիմի փոխվարչապետ

«Իրավունքը» գրել է, որ Երևանում մեկնարկել են Ղրիմի օրերը, որի շրջանակներում Երեւան է ժամանել  Ղրիմի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը: Պատվիրակության  կազմում են  Ղրիմի փոխվարչապետ եւ ՌԴ նախագահ Վ. Պուտինի մոտ Ղրիմի Հանրապետության ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը, Ղրիմի Հանրապետության փոխվարչապետ  Իրինա Կիվիկոն, Ղրիմի խորհրդարանի պատգամավոր Արմեն Մարտոյանը եւ այլ պաշտոնատար անձինք, մարզի գործարար համայնքի ներկայացուցիչներ: Օդանավակայանում Ղրիմի պաշտոնական պատվիրակությանը դիմավորել են, Հայաստանում  Ղրիմի Հանրապետության ներկայացուցիչ Հայկ Բաբուխանյանը, Հայաստանում  ՌԴ դեսպանատան աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ղրիմի պաշտոնական պատվիրակության հետ միասին  Երեւան են ժամանել Ղրիմի տուրիստական ոլորտի ու արտադրական ձեռնարկությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացնելու են Ղրիմի Հանրապետության  զբոսաշրջային  հնարավորությունները եւ Ղրիմի արդյունաբերության  նվաճումները,

Այցի շրջանակներում այսօր կայացել է Ղրիմի տնտեսական եւ ներդրումային ներուժի ներկայացումը «գործարար նախաճաշի» ձևաչափով, որն անցկացրել են Ղրիմի պատվիրակության անդամները:

«Ղրիմն ու Հայաստանը նման են, մենք ունենք գրեթե նույն տարածքն ու բնակչությունը, ուստի համագործակցությունը շատ օգտակար կլիներ երկու կողմերի համար, մենք Հայաստանին առաջարկելու բան ունենք, նախ սա մեր առողջարանն է եւ առողջապահական համալիրը թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Մենք կցանկանայինք, որ Հայաստանից Ղրիմ գա բոլոր տեսակի ապրանքները, օրինակ` ձմռանը ձեր երկրի չորացրած մրգերը ավելորդ չեն լինի Ղրիմի սեղաններին, հուսով ենք, որ այսօր պայմանագրեր կկնքվեն, եւ ամեն ինչ կաշխատի», -«Իրավունքի» հետ զրույցում ասաց Ղրիմի Հանրապետության փոխվարչապետ  Իրինա Կվիկոն:

 

Հարցին, թե ինչպե՞ս են անդրադառնում ՌԴ-ի դեմ արեւմտյան պատժամիջոցները տիկին Կիվիկոն նկատեց.

-Պատժամիջոցները Ղրիմի տնտեսության վրա, ինչքան էլ զարմանալի լինի, բայց հակառակ դրականէֆեկտն են թողել Ղրիմի էկոնոմիկայի վրա: Մեզ մոտ դինամիկ կերպով զարգանում են տնտեսության բոլոր ճյուղերը, դրական ազդեցություն է ունեցել նաեւ Ղրիմի տուրիզմի վրա:

 

Ղրիմը գտնվում է պատժամիջոցների տակ դեռեւս 2014 թվականից, այնպես որ մեզ նոր, առավել խիստ պատժամիջոցներով չեն վախեցնի.Սլուցկայա

Ղրմիի էքսպորտի գծով գործադիր տնօրեն Ա. Սլուցկայան էլ փաստեց, որ պետությունը ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս զերծ մնան պատժամիջոցների բացասական ազդեցություններրից.

-Ղրիմը գտնվում է պատժամիջոցների տակ դեռեւս 2014թվականից, այնպես որ մեզ նոր, առավել խիստ պատժամիջոցներով չեն վախեցնի: Եվ ինչ-որ տեղ մենք, կարելի է ասել, պատրաստ էինք նմանատիպ պատժամիջոցների դեմն առնելուն: Իհարկե, չի կարելի ասել, որ մեր տնտեսության համար հեշտ է, բայց ամեն դեպքում աշխատում ենք հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ:

 

Նկատեն ենք, որ «Գործնական նախաճաշի» ժամանակ Ղրիմի ընկերությունների ներկայացուցիչները հայ ներդրողներին պատմել են հնարավոր գործարար համագործակցության ոլորտների մասին: Այցի ընթացքում Ղրիմի պատվիրակությունը մտադիր է հայ գործարարներին ցույց տալ Ղրիմիում առողջարանային բուժման եւ հանգստի, եռակցման սարքավորումների եւ գյուղատնտեսական պարարտանյութերի արտադրության մեջ ներդրումների առավելությունները:

 

Մանրամասն վիդեոռեպորտաժը կարող եք դիտել շուտով` այցելելով Iravunk TV-ի յութուբյան, ինչպես նաեև «Իրավունքի» տելեգրամյան ալիքներ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ