- 07/04/2022
Կիեւը փորձում է «թռնել» Ստամբուլի պայմանավորվածություններից (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կիևը փորձում է հրաժարվել Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև կայացած բանակցություններում ձեռք բերված կարևորագույն պայմանավորվածություններից։
«Երեկ ուկրաինական կողմը բանակցային խմբին է ներկայացրել իր համաձայնագրի նախագիծը, որում շեղում կա մարտի 29-ին Ստամբուլի հանդիպման ժամանակ արձանագրված կարևորագույն դրույթներից։
Ստամբուլի այդ փաստաթղթում հստակ նշված է, որ Ուկրաինային տրվող ապագա անվտանգության երաշխիքները չեն տարածվում Ղրիմի ու Սեւաստոպոլի վրա։ Երեկվա նախագծում այս հստակ հայտարարությունը բացակայում է։
Փոխարենը անորոշ ձևակերպումներ են առաջարկվում ինչ-որ «արդյունավետ վերահսկողության» մասին, ընդ որում՝ փետրվարի 23-ի դրությամբ։
Բացի այդ, գաղափար կա, որ Ղրիմի ու Դոնբասի խնդիրները պետք է բերել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպմանը…
Անշուշտ, հաջորդ փուլում Ուկրաինան կխնդրի դուրս բերել զորքերը, և ավելի ու ավելի շատ նախապայմաններ է ներկայացնելու։ Այս մոտեցումը հասկանալի է, և անընդունելի»,- ընդգծել է Լավրովը։