- 08/04/2022
Բրյուսելում Նիկոլի առողջությունը մահացու վտանգի են ենթարկել
Համացանցում շրջանառվող՝ Բրյուսելում Շառլ Միշելի, Ալիեւի եւ Նիկոլի ճաշի լուսանկարները պետք է, որ ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հիմք տան՝ դիմել ՀՀ ԱԱԾ-ին: Ահա այս հիմքով:
Լուսանկարները ցույց են տալիս, որ սեղանին նաեւ աղամաններ են դրված (տես լուսանկարը): Իսկ ահա Անահիտ հերոսական պայքար է մղում նման բաների դեմ՝ պնդելով, որ սեղանին դրված աղը մարդու առողջության համար վտանգավոր է: Ավելի ճիշտ, Անահիտի համառությունից ենթադրելի է, որ դա մահացու վտանգ է: Ու հիմա Բրյուսելում Նիկոլի առաջ աղ են դրել, որ նրան մահացու վտանգի՞ ենթարկեն: Ճիշտ է, մյուս երկուսի դիմաց էլ աղ կա: Բայց թե նայեք, թե ինչպես է Ալիեւը քթի տակ ծիծաղում, ուրեմն գիտի այդ վտանգի մասին: Ու Նիկոլի նյարդային դեմքին նայեք. նա էլ գիտի, Անահիտը ժամանակին հայտնել է, բայց դե՝ բան չի կարող անել: Կարճ ասած, սա Անահիտը պետք է մահափորձ համարի եւ դիմի ԱԱԾ-ին: