- 11/04/2022
Ուկրաինական երկու Սու-25 խոցվել է, Ուկրաինային մատակարարված С-300-ները ոչնչացվել են «Կալիբր»-ի հարվածից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն առավոտյան ճեպազրույցի ժամանակ զեկուցել է Ուկրաինայի ռազմական գոտում 2022 թվականի ապրիլի 11-ին ստեղծված իրավիճակի մասին։
Կիրակի օրը՝ ապրիլի 10-ին, Ռուսաստանի զինված ուժերը գերճշգրիտ «Կալիբր» հրթիռներով ոչնչացրել են Դնեպրոպետրովսկում թաքնված S-300 համակարգերը, որոնք մատակարարվել են եվրոպական երկրներից մեկից։ Խոցվել են չորս С-300-ներ՝ անձնակազմերով հանդերձ։
Գիշերվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը բարձր ճշգրտության օդային արձակման հրթիռներով ոչնչացրել են Ուկրաինայի Զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի վերանորոգման բազան Վելիկայա Նովոսելովկայի տարածքում, այդ թվում՝ Բուկ-Մ1 և Օսա ՀՕՊ համակարգեր:
Նաև Նիկոլաև և Ժովտնևե բնակավայրերի տարածքներում ոչնչացվել է զինամթերքի երկու պահեստ, իսկ Ուսպենովկայի տարածքում ոչնչացվել է С-300 զենիթահրթիռային համակարգի ուղղորդման ռադար։
Դոնեցկի մարզի Վոզդվիժենկա-2 և Իվանովկա բնակավայրերում բարձր ճշգրտության հարվածների արդյունքում խոցվել է 9 տանկ, 5 ինքնագնաց հրետանային «Ակացիա» կայանք, 5 «Գրադ»։
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Իզյումի մոտ օդում խոցել են ուկրաինական երկու Սու-25 ինքնաթիռ։
Խերսոնի շրջանի Պոսադ-Պոկրովսկոյե բնակավայրի տարածքում ուկրաինական ռազմական Մի-24 ուղղաթիռը օդում խոցվել է փոքր զինատեսակների կենտրոնացված կրակով։
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան խոցել է Ուկրաինայի 78 ռազմական օբյեկտ։ Այդ թվում՝ 3 հրամանատարական կետ, զինամթերքի 4 պահեստ, ինչպես նաև 58 հենակետ և ուկրաինական ռազմական տեխնիկայի կենտրոնացման տարածքներ եւ այլն: