- 12/04/2022
Հայաստանի ժողովուրդը վերջնականապես ցույց կտա ձեզ ձեր տեղը` պատմության աղբանոցում. Հենրիխ Դանիելյան
Ազգային ժողովի ամբիոնից հայերեն բառերով, բայց թուրքական տոնայնությամբ խոսացող իշխանությունը 《Ֆաս》 հրաման է կատարում, այս անգամ ոչ միայն ընդդիմության մասին հոխորտելով, այլ նաև` Արցախի դրոշի։
Ես հասկանում եմ ձեզ, որ ժողովրդի միասնականությունը և կոնսոլիդացիան ընդդիմության շուրջ` ձեզ համար նման է դիվահար մարդու գլխին Սուրբ ջուր լցնելու էֆեկտին։ Հայաստանում` մայրաքաղաքից սկսված, վերջացած ամենահեռավոր մարզով ծածանվում է Հայաստանի և Արցախի դրոշը, և Հայաստանի ժողովուրդը վերջնականապես ցույց կտա ձեզ ձեր տեղը` պատմության աղբանոցում։
Հայկը երբեք չի՛ պարտվելու ոսոխ Բելին։