- 12/04/2022
Չեչենական «սպեցնազը» պատահաբար հանդիպել է ուկրաինական զինվորների խմբին (ՎԻԴԵՈ)
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նոր տեսանյութ է հրապարակել Մարիուպոլից, որտեղ հատուկ նշանակության ջոկատի անդամները բախվել են ուկրաինացի զինվորականների հետ։
«Ռուս մարտիկները, ազատելով շենքերից մեկը, հանդիպել են թշնամու զինվորներից մեկին։ Հանձնված զինծառայողը հայտնել է, որ ներսում ևս չորս կա:
Իսա Հայմասխանովը՝ մի քանի անգամ առաջարկել է թշնամուն հանձնվել: Բայց ուկրաինական քարոզչությունից վախեցած զինվորները նույնիսկ վախեցել են դուրս գալ։ ՀԻսան սովոր չէ երկար բանակցություններին:
Եվս մեկ անգամ հիշեցնում եմ Ուկրաինայի զինված ուժերի բոլոր զինվորներին. հանձնվեք և կանգնեք մեր կողքին։ Մենք ձեր դեմ չենք պայքարում, մենք պայքարում ենք չար ոգիների դեմ»,- մեկնաբանել է Կադիրովը։