- 13/04/2022
Նիկոլի հետ սուրճ խմող նախկին «ընդդիմադիր» Մարուքյանը հերթական պատվերն է ստացել խորհրդարանական ընդդիմության դեմ. Վահան Բաբայան
Նիկոլի հետ սուրճ խմող նախկին«ընդդիմադիր» Մարուքյանը հերթական պատվերն է ստացել խորհրդարանական ընդդիմության դեմ դեմարշ սկսելու:
Հատուկ հանձնարարություններով Նիկոլի դեսպանը պետպատվերով հատուկ հանձնարարականի շրջանակներում հայտարարում է, որ «Ընդդիմությունն ուղղակի վախենում է Փաշինյանից, բոյկոտի ողջ նպատակը վաղն ԱԺ-ում նրա հետ չհանդիպելն է»
Օրինակ հետաքրքիր է էս դատարկ մտքերը Էդմոնի մոտ խրոնիկ բնույթ են ստացել ԱԺ-ում Սասուն Միքայելյանի ապտակից հետո ,թե ապտակից առաջ:
Ասենք ոնց՞ էլի, պետքա սենց հիվանդագին մարազմատիկ պատվեր կատարես մոռանալով, որ զավեշտից բացի նման հայտարարությունները ուրիշ գնահատականի չեն ձգում:
Բոյկոտը գուցե պետք էր,գուցե պետք չէր, ես օրինակ կողմնակից եմ մանդատները վայր դնելուն և փողոցում պայքար սկսելուն, բայց ասել,որ ընդդիմությունը վախենում է Նիկոլից դրա համար չի գալու ԱԺ,որ նրա հետ չհանդիպի» ֆանտաստիկ և կլասիկ անբարոյականության ժանրից էր:
Օրինակ ով՞ պետք է վախենար, էն՞ պատգամավորները, որ մշտապես մեղմ ասած տհաճ վիճակի առաջ են կանգնեցնում կառավարությանը և կապիտուլյանտին կամ փողոցում պայքարում են ու առանց վախենալու մշտապես կանգնած են պայքարող ժողովրդի կողքին հա՞ իրենք:
Հ.Գ Գոնե քո ասածին հավատում ՞ես Էդմոն,գոնե նենց բան ասա,որ մի 5% հավատաս քո «լուսավոր» մտքերին: