- 13/04/2022
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում ապրիլի 13-ի ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 13-ի ցերեկը, 15-16-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
Ապրիլի 14-ին, 15-16-ի գիշերը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-6 մ/վրկ, 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը կնվազի 10-13 աստիճանով, 14-17-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։