- 13/04/2022
ՌԴ ՊՆ-ն սպառնացել է Ուկրաինային` հարվածել որոշումների կայացման կենտրոններին
Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտներին ուկրաինական զորքերի կողմից դիվերսիաների և հարվածների փորձերի կապակցությամբ ՊՆ-ն Ուկրաինայի իշխանություններին զգուշացրել է հնարավոր հետևանքների մասին։
«Մենք տեսնում ենք դիվերսիաների և հարվածների փորձեր ուկրաինական զորքերի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտներին։ Եթե նման դեպքերը շարունակվեն, Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը հարվածներ կհասցնեն որոշումների կայացման կենտրոններին, այդ թվում՝ Կիևում, որից ռուսական բանակը մինչ այժմ ձեռնպահ է մնացել»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ ճեպազրույց.