- 14/04/2022
«Այս պատերազմը Շուշիի համար էր, առանց Շուշիի պատերազմ չէր կարելի կանխել». Փաշինյան
«Մեզ ասում են, որ Շուշին հանձնել ենք։ 2020 թվականի պատերազմը Շուշիի համար է եղել։ Ասում են՝ կանգնեցնեիք պատերազմը։ Ինչու մենք չէինք մտածո՞ւմ կանգնեցնելու մասին։ Ասում են՝ կանխեիք։ Մենք չէինք մտածո՞ւմ կանխելու մասին։ Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել». Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Մեր տղաները, ովքեր ընկել են, փառք նրանց, կանգնել են էս իրավունքի համար, կանգնել են Ղարաբաղը չհանձնելու հնարավորության համար, ու այն, ինչ ես խոսում եմ, Ղարաբաղը չհանձնելու մասին է։ Որովհետև եթե մենք այլ ճանապարհով գնանք, մենք Ղարաբաղը հանձնելու ենք։ Փառուխի դեպքերը ձեզ օրինակ։ Կտոր-Կտոր։ Հերիք է խաբենք իրար»,-ընդգծեց վարչապետը։