• 14/04/2022

Ռուսաստանի Դաշնության դեսպանն ընդունել է «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. Հանուն նոր Միության» շարժման պատվիրակությանը

Ռուսաստանի Դաշնության դեսպանն ընդունել է «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. Հանուն նոր Միության» շարժման պատվիրակությանը

Այսօր ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը տեղի ունեցավ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. Հանուն նոր միության» շարժման գործկոմի անդամների և խորհրդի ներկայացուցիչների հետ:

Զրույցի ընթացքում Ս.Կոպիրկինին ներկայացվեցին շարժման գործունեությունը, ինչպես նաև մոտ ապագայի ծրագրերը։ Ինչպես հայտնեց շարժման գործադիր կոմիտեի անդամ Հ.Բաբուխանյանը, շարժումը գաղափարապես ընդլայնում և ակտիվացնում է իր գործունեությունը, երկրի տարբեր շրջաններում ստեղծվում են շարժման կառույցներ և ստորաբաժանումներ, կապեր են հաստատվում հայկական սփյուռքի հետ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարբեր քաղաքներում։

Քննարկվել են նաև տարածաշրջանային գործընթացների զարգացումը, ստեղծված իրավիճակը` պայմանավորված Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությամբ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան պատժամիջոցներով։

Շարժման անդամներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Ուկրաինայի դենացիֆիկացիային և դեմիլիտարիզացիային ուղղված Ռուսաստանի գործողություններին։ Միաժամանակ, շարժման ներկայացուցիչները խոր մտահոգություն են հայտնել Անդրկովկասում լարվածության աճի կապակցությամբ։

Զրույցի ընթացքում շարժման պատվիրակությունը դատապարտել է Հայաստանում որոշակի շրջանակների գործողությունները, որոնք հակառուսական քարոզչություն են իրականացնում, վարկաբեկում են ռուս խաղաղապահների գործողությունները, փորձում են վնասել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները։ Պատվիրակները նաեւ երախտագիտություն են հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ աշխարհաքաղաքական նման ծանր պայմաններում Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման և Արցախում խաղաղության պահպանման համար։

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Ս. Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել շարժման ներկայացուցիչներին Ռուսաստանին և հայ-ռուսական եղբայրական հարաբերություններին սատարելու, նշել Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ տնտեսական կապերի զարգացման կարևորությունը, ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում համատեղ աշխատանքը, ինչպես նաև պատասխանել բազմաթիվ հարցերի։

 

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր միության» շարժման մամուլի ծառայություն