- 14/04/2022
Անհայտ քայլիս՛տ, եթե Ս. Օհանյանը տարիներ շարունակ չկարողանար վեր բարձրացնելու ՀՀ-ի եւ Արցախի դրոշները, ես շատ խիստ կասկածներ ունեմ, թե ձեր բռնապետ եղբայրները քո եւ ձերոնց գլխին ինչեր կարող էին տեղադրել
<<Անհայտ ծագումնաբանությամբ մի ՔՊ-ական, ով առաջարկում էր Արցախի դրոշը բերել եւ տեղադրել իր գլխին, եւ երբ սա զուգահեռաբար ասում էր, թե բա Սեյրան Օհանյանը թող տարբեր տեղեր դրոշներ չտեղադրեր, ձեռքի հետ էլ փորձելով կասկածի տակ դնել ըստ էության Սեյրան Օհանյանի անցած մարտական ուղղին. ապա այս երեւույթին չեմ կարող չհակադարձել. -Անհայտ քայլիս՛տ, քեզ ուզում եմ հիշեցնել, որ եթե Սեյրան Օհանյանը եւ շատ Ձեր ասած այլ նախկիններ, (համենայնդեպս բոլոր նրանք, ովքեր իսկապես գալիս են Արցախի ակունքներից, ովքեր իսկապես կռիվ են տվել Արցախի պաշտպանության համար) չկարողանային երեսուն տարի շարունակ ծածանել ՀՀ-ի եւ Արցախի դրոշները, ես շատ խիստ կասկածներ ունեմ, թե ձեր բռնապետ եղբայրները քո եւ ձերոնց գլխին ինչեր կարող էին տեղադրել>>,-<<Իրավունքի>> հետ զրույցում անդրադառնալով ՔՊ-ականի կողմից դրոշների դեմ անողոք պայքարին ու ձեռքի հետ էլ Սեյրան Օհանյանին պիտակավորելուն ասաց մեր գործընկեր, Newsmedia.am էլ․ օրաթերթի հիմնադիր-ղեկավար, հանրությանը հայտնի լրագրող Գայանե Զարգարյանը:
Ապա արդարացիորեն փաստում․
-Սեյրան Օհանյանը իր մի ոտքը Արցախում է թողել, որ քո նմանները էսօր ԱԺ-ի դահլիճում կամ դահլիճից դուրս կարողանային ճամարտակել: Բայց ինչ խոսք, սա չի նշանակում, որ չկան հարցեր, որոնց պատասխանը դեռ շատերի մոտ առկախված է. օրինակ մինչ այսօր պարզ դարձա՞վ թե իրականում ինչ էր անում Սեյրան Օհանյանը Շուշիում,կամ Շուշից վերադառնալիս ում հետ էր վերադառնում կամ ում մեքենայի մեջ էր գտնվում. բա պարզեք, դուք եք իշխանությունը: Ասում եք Սեյրան Օհանյանը թալանել,բանակի հաշվին հարստացել է. բա Ձեր ուժայինները թող պարզեին, բա կարողանայիք իրավական ճանապարհով ապացուցել, թե ով ինչպես է հարստացել, ովքեր են բանակի հաշվին հարստացել, ձեր ասած դղյակները կառուցել: Պարզեիք ու իրավական ակտերով ներկայացնեիք հանրությանը ողջ եղելությունը, այլ ոչ թե ձեր անզորությունից զառանցանքների ու տվայտանքների գիրկը ընկնեիք:
Զրույցն ամբողջությամբ կարդացեք <<Իրավունքի>> վաղվա տպագիր համարում։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ