- 15/04/2022
Հայաստանը Թուրքիային առաջարկել է առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար.ԱԳՆ
Հայաստանը Թուրքիային առաջարկել է առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար։
Այս մասին «Արմենպրես»–ի հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը․«Հայաստանը Թուրքիային առաջարկել է բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է»։
ԱԳՆ մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները հանդիպումը Հայաստանում կամ Թուրքիայում անցկացնելու ցանկության և համարձակ քայլերի անհրաժեշտության վերաբերյալ։