- 15/04/2022
«Իրավունք» թերթի եւ հայտնի փաստաբանի հերթական հաղթանակը եւ հեղինակավոր դատական ակտը
<<Իրավունք>> թերթը ՀՀ անկախությունից հետո առաջին տպագիր մեծաքանակ թվով թերթն է, որը երեսուն տարիների ընթացքում երկար ճանապարհ է անցել ձեւավորելով լրատվական մշակույթ՝ լուսաբանելով եւ լուսավորելով բազմահազար ընթերցողների խնդիրները։ Հեշտ չի եղել այդ ճանապարհը, բազմիցս են փորձել լրեցնել <<Իրավունքի>> աշխատանքը խոչընդոտել՝ ընդհուպ գրասենյակներ ջարդելով, փակելով իրավական գործընթացներ սկսելով։
Մեր ընթերցողները վստահ եմ տեղյակ են, որ <<Իրավունք>> թերթի իրավական երաշխավորն է <<Լեւ Գրուպ>> փաստաբանական ընկերությունը՝ ի դեմս ՀՀ-ում ամենաաղմկահարույց գործերով հեղինակավոր դատական ակտերի հասած հայտնի փաստաբան, չորրորդ իշխանության բարեկամ եւ իրավունքների պաշտպան <<Լեւ Գրուպ>> փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ։Եվ ահա, հայտնի փաստաբանի մասնագիտական եւ մարդկային բարձր, եզակի հատկանիշների շնորհիվ <<Իրավունքը>> տոնեց հերթական հաղթանակը։
Հիշեցնենք, որ դեռեւս 2020 թ․-ին <<Կյանքի խոսք>> կրոնական կազմակերպությանը դուր չէր եկել <<Իրավունք>> թերթի քննադատողական հրապարակումները եւ իրեն իրավունք էր վերապահել զրպարտչական, վիրավորական հայտարարություններով վիրավորելու <<ԻՐԱՎՈՒՆՔԻ>> բարի անունը եւ գործարար համբավը։ Լրատվամիջոցը դիմեց դատական պաշտպանության եւ Երեւան ք․ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Ս․ Սահակյանի <<Իրավունք>> թերթի հայը զրպարտչության մասով բավարարեց, իսկ վիրավորանքի մասով մերժեց։
Որին հաջորդեց <<Լեւ Գրուպ>> փաստաբանական գրասենյակի կողմից պատրաստված վերաքննիչ բողոքը վերադաս ատյան՝ չբավարարված մասով։ <<Կյանքի խոսք>> կրոնական կազմակերպության փաստաբանը եւս վերաքննիչ բողոք ներկայացրեց բավարարված մասով։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 14․04․2022թվականի կայացրած դատական ակտով մերժել է <<Կյանքի խոսք>> կրոնական կազմակերպության բողոքը, միեւնույն ժամանակ բավարարելով <<Իրավունք>> թերթի վերաքննիչ բողոքը։
Վերը նշյալի շուրջ <<Իրավունքը>> փորձեց մեկնաբանություն ստանալ պրոֆեսիոնալ եւ մասնագիտական ուրույն հմտություններով օժտված փաստաբան Լեւոն Բաղդասարյանից։
-Պարոն Բաղդասարյան, նախ շնորհավորում ենք Ձեզ հերթական հաղթանակի կապակցությամբ, ապա նաեւ, կխնդրենք Ձեր գնահատականը։
-Շնորհակալ եմ, այս դատական ակտը դիտում եմ, որպես իրավունքի զարգացման հերթական քայլ։ Դատարանն իրավամբ իրականացրեց արադարադատություն, դատական ակտը իրավաչափ է եւ հեղինակավոր։ ԻՆչ վերաբերում է <<Կյանքի խոսք>> կրոնական կազմակերպությանը, ապա արձանագրեմ, որ ինչպես կրոնական կազմակերպությունը, այնպես էլ այլ անձիք՝ առավելեւ պաշտոնատար, պետք է գիտակցեն, որ լրագրողն իր պարտականությունները կատարելիս իրավունք ունի ինչպես քննադատողական դատողություններ անելու, այնպես էլ ցնցելու։ Հարկավոր է իմանալ, որ երկրի տնտեսության, զարգացման, հզորացման գործում իր ուրույն լումման ունի չորրորդ իշխանությունը, ինչով պայմանավորված իրավական հարթակում աջակցել եւ աջակցելու եմ վերջիններիս։
Ի ԴԵՊ․ Նկատենք, որ ոչ հեռավոր անցյալում <<Կյանքի խոսք>> կրոնական կազմակերպությունն էր դատի տվել <<Իրավունք>> թերթինվերը նշված կազմակերպությանը աղանդ անվանելու եւ քրիստոնեական արժեքներին ոչ հարիր գործառույթների համար։ Դատական լսումների ժամանակ <<Կյանքի խոսք>> կրոնական կազմակերպությունը չբավարարվելով տեղի փորձագետներով եւ իրավաբաններով՝ դրսից բերել էր իրավաբանների իրավական կարծիքները։ Լինելով կրոնական մեծ կազմակերպություն եւ ունենալով ֆինանսական մեծ լծակներ, գլուխ էին գովում, թե հասնելու են նրան, որ դատարաններում երբեք չեն պարտվել, եւ որ հասնելու են նրան, որ <<Իրավունքը>> սնանկ ճանաչվի եւ փակվի։ Արդյունքում ՀՀ ներպետական ատյանները փաստեցին, որ <<Կյանքի խոսք>> կրոնական կազմակերպության հայցն անհիմն է եւ, որ <<Իրավունքի>> լրագրողը գործել է իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում։
Եվ այս ամենը միայն ու միայն հայտնի փաստաբան պարոն Բաղդասարյանի շնորհիվ։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ