- 15/04/2022
Բլինկենը եվրոպացիներին տվել է ԱՄՆ-ի կանխատեսումը Ուկրաինայում պատերազմի ավարտի ժամկետների վերաբերյալ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը եվրոպացի դաշնակիցներին ասել է ամերիկյան կանխատեսումների մասին, որ Ուկրաինայում պատերազմը կարող է տևել մինչև 2022 թվականի վերջ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հեռուստաալիքի զրուցակիցներից շատերն ընդգծել են, որ դժվար է ճշգրիտ կանխատեսել, թե որքան երկար կարող է տևել պատերազմը, սակայն մի քանի պաշտոնյաներ ասում են, որ որևէ նշան չկա, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջնական նպատակները փոխվել են, և դժվար թե նա դիվանագիտական բանակցություններ վարի, քանի դեռ չի հասել հաղթանակի: